Տիմոտի Կաստան

Տիմոտի Կաստան (հոլ.՝ Timothy Castagne, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2][3], Արլոն, Վալոնիա, Բելգիա[1]), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։

Տիմոտի Կաստան
Timothy Castagne
Կաստանը 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԲելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2][3] (28 տարեկան)
ԾննդավայրԱրլոն, Վալոնիա, Բելգիա[1]
Հասակ180 սմ
Քաշ80 կգ
Դիրքեզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ատալանտա
Համար21
Պատանեկան կարիերա
2002-2004Բելգիա Վալսին
2004-2006Բելգիա Ժենես Լորայն Արլոնեզ
2006-2011Բելգիա Ռոյալ Էքսելսիոր Վիրտոն
2011-2014Բելգիա Գենկ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2013-2017Բելգիա Գենկ59(0)
2017-ներկաԻտալիա Ատալանտա61(5)
Ազգային հավաքական
2013Բելգիա Բելգիա Մ184(0)
2013-2014Բելգիա Բելգիա Մ1912(0)
2014-2016Բելգիա Բելգիա Մ217(1)
2018-ներկաԲելգիա Բելգիա7(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա

Գենկ

Կաստանը Գենկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[5]։ 2015 թվականի ապրիլի 3-ին Կաստանը հեռացվեց խաղադաշտից Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 80-րդ րոպեին[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 2-ին՝ Վասլանդ-Բեվերեմի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 23-ին բելգիացին ստացավ երկրորդ դեղին քարտը Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 69-րդ րոպեին[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Բուդուչնոստ Պոդգորիցայի դեմ խաղում[9]։ Գենկի առաջին թիմի կազմում Կաստանը անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա

2017 թվականի հուլիսի 7-ին Կաստանը 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 2-ին՝ Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում[14]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց օգոստոսի 27-ին՝ Ռոմայի դեմ խաղում[15]։ 2019 թվականի հունվարի 30-ին Կաստանը գոլ խփեց Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16][17]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[18], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[19][20]։ 2018-19 մրցաշրջանում Կաստանը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[21], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[22][23]։

2019 թվականի սեպտեմբերի 22-ին Կաստանը գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից[24][25]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը բելգիացին խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյորի դեմ երկրորդ խաղում[28][29]։

Միջազգային կարիերա

Կաստանը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Շոտլանդիայի և Իսլանդիայի դեմ խաղերի համար[30][31]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[32]։ Բելգիայի կազմում իր առաջին գոլը Կաստանը խփեց 2019 թվականի հունիսի 8-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[34][35]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Գենկ2014–15Ժյուպիլեր Լիգա2101061281
2015–161401070220
2016–172405012280492
Ընդհանուր59070122211993
Ատալանտա2017–18Սերիա A2003130261
2018–192845140375
2019–201310051182
Ընդհանուր6158212100818
Կարիերայի ընդհանուր120515224321118011

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]

Բելգիա
ՏարիԽաղերԳոլեր
201820
201952
Ընդհանուր72

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Հունիսի 8, 2019Բոդուեն թագավորի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա  Ղազախստան2–03–0Եվրո 2020 Որակավորում
2.Հոկտեմբերի 10, 2019  Սան Մարինո9–09–0

Նվաճումներ

Ակումբային

Ատալանտա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոտի Կաստան» հոդվածին։