Տիկին Պապավուան

Տիկին Պապավուան (ֆր.՝ Madame Papavoine, ի ծնե՝ Պելսիե, née Pellecier, 1735 - 18-րդ դար[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր։

Տիկին Պապավուան
Ծնվել է1735
Երկիր Ֆրանսիա
Մահացել է18-րդ դար[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱմուսինLouis-August Papavoine?

Կենսագրություն և գործունեություն

Տիկին Պապավուանի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, այդ թվում՝ նրա անունը[2]։ Նրա ազգանունն առաջին անգամ հիշատակվել է «Mercure de France»-ում 1755 թվականին, «Պարոն և տիկին Պապավուանների ստեղծագործությունների կատալոգում», որտեղից հետևում է, որ նա եղել է ջութակահար Լուի Օգյուստ Պապավուանի կինը[3][4]։

Նա նշված է որպես վեց կամերային կանտատի հեղինակ (Les arrets d'amour, La tourterelle, Les charmes de la voix, La fête de l'amour, Issé and Le joli rien) իր օրիորդական Պելսիե անունով, և ևս երկուսի (Le triomphe des plaisirs և Le Cabriolet)՝ ամուսնու անունով[5]։ Նույն թողարկումը պարունակում է նրա կարճ երգը (Nous voici donc au jour l'an), մյուսը (Vous fuyez sans vouloir m'entendre) տպագրվել է հաջորդ տարվա հուլիսյան համարում։ Նրա վերջին հրատարակությունը «Reviens, aimable Thémire» «հովվական» մեղեդին է[5]։

1761 թվականից հետո տիկին Պապավուան անունն այլևս չի հիշատակվում[6]։ Նրա ստեղծագործությունների ոճը բնորոշ է 18-րդ դարի սիրողական ստեղծագործություններին, սակայն «Le Cabriolet»-ն ավելի լուրջ ստեղծագործություն է ձայնային և լարային նվագախմբի համար[6]։

Տիկին Պապավուանը մահացել է մոտ 1790 թվականին Մարսելում[6]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ