Տիգրան Լիլոյան

հայ լրագրող

Տիգրան Հենրիկի Լիլոյան (հունիսի 18, 1961(1961-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում Ռուսաստանի լրատվական-հեռագրական գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ) ներկայացուցչության ղեկավար (1991-2018թթ․), Հայաստանի վաստակավոր լրագրող, դասախոս, թարգմանիչ։

Տիգրան Լիլոյան
Տիգրան Հենրիկի Լիլոյան
Ծնվել էհունիսի 18, 1961
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայաստան հայ
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀՀ նախագահի աշխատակազմ
Ծնողներհայր՝ Հենրիկ Լիլոյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականի հունիսի 18-ին, Երևանում, դիվանագետ, պետական գործիչ, լրագրող Հենրիկ Լիլոյանի ընտանիքում։ 1968 (սեպտեմբեր) - 1970 (նոյեմբեր) թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում։ 1970-1975թթ. ուսումնառությունը շարունակել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության ութամյա դպրոցում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում (1975-1978թթ.)[1]: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնում։ 1986 թվականին սովորել է ԽՍՀՄ պետկոմհրատարակչության տպագրության աշխատակիցների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտում (Մոսկվա)։ 1993 թվականին մասնակցել է «Լրագրողների նախապատրաստման և կատարելագործման փարիզյան կենտրոնի» միջազգային դասընթացներին (Centre de Formation et de perfectionnement des journalistes (CFPJ), Փարիզ)[2]:

Աշխատանքային գործունեություն

1983-1985թթ. - «Արմենպրեսի» արտասահմանի համար գլխավոր խմբագրության թղթակից

1985-1986թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1986-1987թթ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության խմբագիր (Մոսկվա)

1987թ. - Ֆրանսիայում «ՏԱՍՍ»-ի գրասենյակի ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ

1987-1988թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1988թ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության ավագ խմբագիր (Մոսկվա)

1988-1990թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1989-1990թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմում «Արմենպրեսի» թղթակից, Հայաստանի կոմկուսի կենտկոմի ընդհանուր բաժնի մամուլի գրասենյակի ղեկավար (հասարակական հիմունքներով)

1990-1991թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարախոսական բաժնի ԶԼՄ-ների սեկտորի հրահանգիչ

1991-1992թթ. - Հայաստանում «ՏԱՍՍ»-ի թղթակցական կետի ղեկավար

1993թ. - Ֆրանսիայում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տարածաշրջանային գրասենյակում ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ

1992-2018թթ. - Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից

2003-2006թթ. - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ

2018 թվականից մինչ օրս - ՀՀ նախագահի աշխատակազմին կից փորձագիտական-խորհրդատվական խմբի ղեկավար[3]։

Անդամությունը լրագրողական միավորումներին

1996-1997թթ. - «Արմենպրեսի» կոլեգիա

1984 թվականից մինչ օրս - Հայաստանի ժուռնալիստների միություն

Անդամությունը կուսակցություններին

1986-1991թ. - ԽՄԿԿ անդամ

Պարգևներ և կոչումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ