Տեո Էռնանդես

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Տեո Էռնանդես (ֆր.՝ Theo Bernard François Hernández, հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Տեո Էռնանդես
Theo Hernández
Տեոն Միլանի կազմում 2022 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունTheo Bernard François Hernández
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Հասակ185 սմ
Քաշ75 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Միլան
Համար19
Պատանեկան կարիերա
2006-2007Իսպանիա Մայադահոնդա
2007-2015Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2017Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B9(0)
2016-2017  Իսպանիա Ալավես32(1)
2017-2019Իսպանիա Ռեալ Մադրիդ13(0)
2018-2019  Իսպանիա Ռեալ Սոսիեդադ24(1)
2019-ներկաԻտալիա Միլան0(0)
Ազգային հավաքական
2015Ֆրանսիա Ֆրանսիա Մ184(0)
2015-2016Ֆրանսիա Ֆրանսիա Մ199(0)
2016Ֆրանսիա Ֆրանսիա Մ203(1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 18-ի, 2019:

Ակումբային կարիերա

Ատլետիկո Մադրիդ

Տեոն ծնվել է Մարսելում։ 2007 թվականին՝ 10 տարեկանում միացել է Ատլետիկո Մադրիդի ակադեմիային։

Պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 30-ին`խաղալով Ատլետիկո Մադրիդ B-ի կազմում Պուերտա Բոնիտայի դեմ խաղում[4]։ Փետրվարի 3-ին ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ[5]։ 2 օր անց հայտավորվել է Լա Լիգայի Էյբարի դեմ խաղում[6], սակայն այդպես էլ խաղադաշտ չի դուրս եկել[7]։

2016 թվականի օգոստոսի 4-ին Տեոն երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկոյի հետ մինչև 2021 թվականը[8] և 3 օր անց 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Դեպորտիվո Ալավես[9]։ Ալավեսի կազմում դեբյուտը նշել է օգոստոսի 28-ին Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[10]։ 2017 թվականի մայիսի 7-ին խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ գրավելով Ատլետիկ Բիլբաոյի դարպասը[11]։ 2016-2017 մրցաշրջանում Ալավեսը Տեոյի հետ իր պատմության մեջ առաջին անգամ հասավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որի ժամանակ Տեոն գոլի հեղինակ է դարձել, սակայն Ալավեսը պարտվել է Բարսելոնային 1-3 հաշվով[12]։

Ռեալ Մադրիդ

2017 թվականի հուլիսի 5-ին Տեոն 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի Ռեալի հետ[13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 24 միլիոն եվրո[15][16]։ Իր դեբյուտը Ռեալի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Մարկո Ասենսիոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Լևանտեի դեմ խաղում[18]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Լուկա Մոդրիչին Տոտենհեմի դեմ խաղում[19]։ Իր առաջին մրցաշրջանում Տեոն անցկացրեց 23 հանդիպում բոլոր մրցաշարերում[20]՝ Ռեալ Մադրիդի հետ հաղթելով Չեմպիոնների Լիգան[21][22]։

2018 թվականի օգոստոսի 10-ին Տեոն 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Սոսիեդադին[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[27]։ Սեպտեմբերի 21-ին Տեոն գոլային փոխանցում տվեց Միկել Մերինոյին, ապա հեռացվեց խաղադաշտից Հուեսկայի դեմ խաղում՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 82-րդ րոպեին[28]։ Իր առաջին և միակ գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 9-ին՝ Լևանտեի դեմ խաղում[29]։ Ռեալ Սոսիեդադի կազմում Տեոն անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան

2019 թվականի հուլիսի 6-ին Տեոն 5 տարվա պայամանագիր կնքեց Միլանի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[33][34]։

Միջազգային կարիերա

Տեոն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, թեև իրավասու է հանդես գալ նաև Իսպանիայի կազմում[35][36]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[37]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԱռաջնությունԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ատլետիկո Մադրիդ B2015–16Տերսերա Դիվիզիոն9010100
Դեպորտիվո Ալավես2016–17Լա Լիգա32161382
Ռեալ Մադրիդ2017–18130603010230
Ռեալ Սոսիեդադ (վարձավճար)2018–1924140281
Միլան2019–20Սերիա A0000000000
Կարիերայի ընդհանուր7821613020993

Նվաճումներ

Ակումբային

Ռեալ Մադրիդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեո Էռնանդես» հոդվածին։