Տեղ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծին[3][4]։

Գյուղ
Տեղ
Տեղ գյուղի համայնապատկերը, 2019թ․
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տեղ համայնք[1]
Հիմնադրված է10-րդ դար թ.
Մակերես38,79 կմ²
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2443 մարդ (2011)[2]
Խտություն65 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտղցի
Ժամային գոտիUTC+4
Տեղ (գյուղ) (Հայաստան)##
Տեղ (գյուղ) (Հայաստան)
Տեղ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Տեղ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։

Պատմություն

Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[5]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

Արցախյան ազատամարտի ընթացքում Տեղ գյուղում զոհվածներին նվիրված հուշարձան

1988-1994 թվականներ

2020-ներկա

Պատմամշակութային հուշարձաններ

Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][7]։

Բնակչություն

Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[8]։

Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[9]

ՏարիԲնակչություն
1831798 մարդ[10]
18732285 մարդ[10]
18972703 մարդ[10]
19262167 մարդ[10]
19392570 մարդ[10]
19592213 մարդ[10]
19702197 մարդ[10]
19792109 մարդ[10]
19891755 մարդ[10]
20012333 մարդ[10]
20112443 մարդ[2]


Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեղ (գյուղ)» հոդվածին։