Տեկիլա (իսպ.՝ Tequila), թունդ թորած ալկոհոլային ըմպելիք (մեսկալ)։ Այն պատրաստված է կապույտ ագավայից (պերճածաղիկ) հիմնականում Տեկիլա քաղաքի տարածքի գործարաններում, 65 կմ դեպի հյուսիս-արևմուտք Գվադալախարա քաղաքից, ինչպես նաև կենտրոնական արևմտյան ՄեքսիկայիԽալիսկո նահանգի լեռներում (Los Altos): Չնայած նրան, որ տեկիլան նման է մեսկալ խմիչքին, ժամանակակից տեկիլան որոշակիորեն տարբերվում է իր արտադրության մեթոդով, քանի որ օգտագործվում է միայն կապույտ ագավա բույսը, ինչպես նաև իր տարածաշրջանային առանձնահատկությամբ։
Տարածաշրջանի կարմիր հրաբխային հողը հատկապես պիտանի է կապույտ ագավայի աճի համար, և ավելի քան 300 միլիոն բույսեր են հավաքում այնտեղ ամեն տարի[1]։ Տեկիլայի ագավան տարբերվում է՝ կախված տարածաշրջանից։ Los Altos բարձրավանդակում աճող կապույտ ագավան ավելի մեծ չափի է և ավելի քաղցր բուրմունք և համ ունի։ Ագավան, որի բերքահավաքը անցկացնում է հարթավայրերում, ունի ավելի բուսական բույր ու համ[2]։
Ըստ Մեքսիկայի օրենքի, տեկիլան կարող է միայն արտադրվել Խալիսկո նահանգում և սահմանափակ քանակով տարածքներում՝ Գուանախուատո, Միչոական, Նայարիտ և Տամաուլիպաս նահանգներում[3]։ Տեկիլան ճանաչվում է որպես մեքսիկական ծագման արտադրանք ավելի քան 40 երկրներում[4]։ Այն պաշտպանված է NAFTA –ի միջոցով Կանադայում և Միացյալ Նահանգներում, երկկողմ համաձայնագրերով առանձին երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան ու Իսրայելը և պաշտպանվում է օրենքով Եվրոպական միության երկրներում սկսած 1997 թվականից։
Ներքին սպառման համար առավել հաճախ տեկիլան արտադվում է 38% ալկոհոլի պարունակությամբ, սակայն կարող է արտադրվել մինչև 31 և 55% ալկոհոլի պարունակությամբ։ Համաձայն ԱՄՆ-ի օրենքի, այն տեկիլան, որը վաճառվում է ԱՄՆում, պետք է պարունակի առնվազն 40% ալկոհոլ[5]։