Տարերքի գրկում (ֆիլմ)

«Տարերքի գրկում» (անգլ.՝ Adrift), ամերիկական ֆիլմ սիրո մասին, ռեժիսոր՝ Բալտազար Կորմակուր (Էվերեստ)։ Գլխավոր դերերում Շեյլին Վուդլին ու Սեմ Կլաֆլինն են։Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 1-ին, իսկ Ռուսաստանում՝ 2018 թվականի հունիսի 28-ին։

Տարերքի գրկում
անգլ.՝ Adrift
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ դրամա, դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվականհունիսի 1, 2018, հուլիսի 12, 2018 և հուլիսի 5, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲալտազար Կորմակուր[3]
ՊրոդյուսերԲալտազար Կորմակուր, Aaron Kandell?, Jordan Kandell?, Ռալֆ Վինթեր և Շեյլին Վուդլի
Սցենարի հեղինակAaron Kandell?, David Branson Smith? և Jordan Kandell?
ԴերակատարներՇեյլին Վուդլի[3], Սեմ Քլաֆլին[3], Jeffrey Thomas? և Elizabeth Hawthorne?
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՀաուշկա
ՄոնտաժՋոն Գիլբերթ
Պատմվածքի վայրԽաղաղ օվկիանոս
ԿինոընկերությունLakeshore Entertainment, Ingenious Media, RVK Studios?, Huayi Brothers և STX Entertainment
Տևողություն96 րոպե[4][1]
Շահույթ31 300 000 $
Պաշտոնական կայքէջ
 Adrift (2018 film) Վիքիպահեստում

Սյուժե

Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Թամիի ու Ռիչարդի` Թաիթիում տեղի ունեցած հանդիպումը մեծ սիրո սկիզբ դարձավ։ Նրանք երիտասարդ ու ազատ են, որոշում են շքեղ զբոսանավով ուղևորվել ծովային ճանապարհորդության՝ Խաղաղ օվկիանոս։ Թվում էր, թե դա հետաքրքիր արկած է լինելու, բայց հանկարծ բարձրանում է պատմության ամեահզոր փոթորիկներց մեկը։ Այժմ նրանց կյանքը գտնվում է տարերքի գրկում։

Դերերում

Արտադրություն

2017 թվականին ֆիլմի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել STX Entertainment ընկերության հետ։ Այդ ժամանակ որոշվեց, որ Թամի Օլդհեմի դերը կկատարի Շեյլին Վուդլին, իսկ նախագծի տնօրենը կլինի Բալտազար Կորմակուրը[5]։ Սցենարն արդեն գրված էր Քանդել եղբայրների կողմից, նրանք Կարմակուրի հետ միասին պրոդյուսերավորեցին ֆիլմը։ 2017 թվականի ապրիլին Մայլզ Թելերը ֆիլմին մասնակցելու համար բանակցություններ է վարել Շեյլին Վուդլիի հետ, ում հետ նա աշխատել էր միայն մեկ անգամ[6]։ 2017 թվականի մայիսին նկարահանումներին միացավ նաև Սեմ Կլաֆլինը` փոխարինելով Թելլերին, ով հրաժարվել էր դերից որոշակի կոնֆլիկտ ունենալուց հետո։

«Տարերքի գրկում» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցելլ 2017 թվականին Ֆիջի կղզում[7][8]։

Երաժշտություն

SYML երաժշտական խմբի «Where's My Love» երգն ընդունվել է «Տարերքի գրկում» ֆիլմի պաշտոնական սաունդթրեք, որը թողարկվել է 2018 թվականի մարտի 14-ին։ Phosphorescent երաժշտական խմբի «Song For Zula» երգն ընտրվել է ֆիլմի պաշտոնական թրեիլերի համար, որը թողարկվել է 2018 թվականի մայիսի 7-ին։

Քննադատություններ

Ֆիլմը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից։

«Գերազանց խաղ է Շեյլին Վուդլի ևՍեմ Կլաֆլինի կողմից» (CNN)[9]:

«Բալտազար Կորմակուրը հմտորեն փոխանցում է տարերքի ուժը դեպի էկրաններ… «Օսկարի» մրցանակակիր օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոնը աշխարհի յուրօրինակ պատկեր է տալիս ձեզ»[10] (Rolling Ston):

«Շեյլին Վուդլին ֆիզիկապես և հոգեպես տրվել է յուրաքանչյուր վայրին… նրան անհնար է դուրս բերել այնտեղից»[11] ( Variety

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարերքի գրկում (ֆիլմ)» հոդվածին։