Տատյանա Լիսենկո

}Տատյանա Ֆելիքսի Լիսենկո[1] (Татья́на Фе́ликсовна Лысе́нко. հունիսի 23, 1975(1975-06-23), Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),խորհրդային և ուկրաինացի նախկին մարմնամարզուհի[2], օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի չեմպիոնուհի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992 թ.): Լավագույն մրցելույթներն ունեցել է 1990-ից 1994 թվականներին։ 1990-ականների սկզբին ընդգրկված է եղել. Խորհրդային Միության հավաքականում։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հավասարակշռության գերանի վրա վարժությունների կատարման մրցումներում։

Տատյանա Լիսենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 23, 1975(1975-06-23) (49 տարեկան)
Ծննդավայր՝Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մարզական նվաճումներ

Օլիմպիական խաղեր

ՏարիԲացարձակԹիմ. հաշվ.ՀենացատկԶուգափայտերԳերանԱզատի վարժ.
1992 թ71313 (որակավ.)112 (որակավ.)

Մրցելույթներ աշխարհի առաջնություններում և ԽՍՀՄ առաջնություններում[3] :

ՏարինՄրցումներըԲացարձակԹիմ. հաշվ.ՀենացատկԶուգափայտ.ԳերանԱզատ վարժ.
1990 թաշխարհի առաջնություն11
ԽՍՀՄ առաջնությունտասնմեկ34
1991 թաշխարհի առաջնություն131
ԽՍՀՄ առաջնություն2
1992 թաշխարհի առաջնություն973
Եվրոպայի առաջնություն4624
ԱՊՀ առաջնություն122
1993 թաշխարհի առաջնություն3

Կենսագրություն

Ծնվել է ուկրաինական Խերսոն քաղաքում։ Ունի ուկրաինա-հրեական ծագում[4][5]։ Մարմնամարզությամբ զբաղվել է 7 տարեկանից։ Մեծահասկների մրցումներում նրա առաջնելույթը կայացել է 1990 թվականին, աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ հաղթող է ճանաչվել ընդհանուր հաշվարկով։ Այդ նույն տարում մասնակցել է ամերիկյան Սիեթլ քաղաքում անցկացված Բարի կամքի խաղերին և ոսկե մեդալի արժանացել թիմային հաշվարկով[6]։ Այդ հաջողությունը կրկնվել է Ինդիանապոլսում կայացած աշխարհի առաջնությունում։ Մարզական ամենամեծ նվաճմանը Տատյանան հասել է 1992 թվականին Բարսելոնայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում, երբ նախ՝ բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում, այնուհետև ոսկե պարգևի արժանացել հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար՝ ստանալով չափազանց բարձր՝ 9,975 միավոր։ 1993 թվականին, ներկայացնելով Ուկրաինան, մեծ հաջողությամբ մասնակցել է ամերիկյան Բուֆալո քաղաքում անցկացված ամառային համալսարանական խաղերին, ոսկե մեդալներ նվաճել ինչպես հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար, այնպես էլ ընդհանուր և թիմային հաշվարկներով[7]։

2002 թվականին Տատյանա Լիսենկոյին նվիրված անկյուն է բացվել հրեական միջազգային մարզական փառքի սրահում, 2016 թվականին՝ մարմնամարզության միջազգային փառքի սրահում։Տատյանան ներկայումս ապրում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Лысенко Татьяна Феликсовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.
  • Татьяна Лысенко – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Լիսենկո» հոդվածին։