Տաուրտ

Տաուրտ (Վերետ) եգիպտերենից T3 wrt՝  «Մեծ»)[1] , հին եգիպտական առասպելաբանության մեջ հղի կանանց և ծննդկանների աստվածուհին[2]։

Տաուրտ
կանացիության և մայրության աստվածուհի
Տեսակհին եգիպտական աստվածություն
Դիցաբանությունհին եգիպտական դիցաբանություն
Սեռիգական
Անվան մեկնաբանումՄեծ
Հունական գրաձևΤοέρης
Լատինական գրաձևTaweret, Tauret, Toeris, Thoëris, Taueret, Taurt, Tueris
ՎայրԵգիպտոս
Զբաղմունքհղի կանանց և ծննդկանների հովանավոր
ԱմուսինՍեթ
ԱսպարեզԾննդաբերութուն և fertility?
Ատրիբուտներգետաձի, փղոսկրե դաշույն
Բնորոշ գծերմեծ փոր, կոկորդիլոսի պոչ, սուր ատամներ
 Taweret Վիքիպահեստում

Պատկերում

Տաուրտը պատկերվում էր կանգնած էգ գետաձիու տեսքով արտահայտված կանացի կրծքով, ատամները սրած, գլխին կանացի կեղծամ[3]։ Մեծ փորով գետաձիու կերպարը հիշեցնում էր հղի կնոջ[2]։ Աստվածուհու սապատին կա կոկորդիլոսի պոչ[1], կամ էլ նա իր մեջքին կամ ձեռքերին տանում էր կոկորդիլոս[3]։ Հաճախ Տաուրտը ձեռքում սեղմած է դանակ, պատրաստված փղի ոսկորից[4] :

Տաուրտի երկու պատկե հանդիպում են XVII դինաստիայի փարավոն Սոբեկեմսաֆի գահի հիմքում[5]։

Տաուրտին նման էր եգիպտական դաստիարակության աստվածուհի Իպատը[1], որը նույնպես պատկերվում էր գետաձիու տեսքով, բայց առյուծի ոտքերով[3]։

Պաշտամունք

Ի սկզբանե կատարում էր բերրիության աստվածուհու դերը։ Բացի դրանից հովանավորում էր մահացածներին Դուատում (անդրշիրիմյան աշխարհում), քշում էր չար ոգիներին տներից։

Համարվում էր արևելյան հորիզոնի պաշտպանը[5]։

Նրա պատկերը հմայիլի տեսքով նվիրում էին հղի կանանց, կամ տանում էին տաճար հեշտ ծննդաբերություն ապահովելու համար[2]։ Տաուրտը և Բեսը բավականին տարածված էին հռոմեկանա ժամանակաշրջանում, որպես տան պահապաններ։ Նրանց արձանիկները դրվում էին փեղկերին կամ պատի խորշերում[4]։ Աստվածուհու պաշտամունքը շարունակվեց մինչև Ք.հ. V դար[3]։

Երբեմն նրան հիշատակում են որպես Սեթ աստծո կին, որի կերպարանքներից մեկը նույնպես գետաձի էր։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաուրտ» հոդվածին։