Տայրոն Էբյուեհի

Տայրոն Էբյուեհի (անգլ.՝ Tyronne Ebuehi, դեկտեմբերի 16, 1995(1995-12-16)[1], Հաառլեմ, Նիդերլանդներ[2]), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Տայրոն Էբյուեհի
Tyronne Ebuehi
Էբյուեհին ԱԴՕ Դեն Հաագի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունTyronne Efe Ebuehi
ՔաղաքացիությունըՆիգերիա Նիգերիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 16, 1995(1995-12-16)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՀաառլեմ, Նիդերլանդներ[2]
Հասակ187 սմ
Քաշ72 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՊորտուգալիա Բենֆիկա
Համար23
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Հուֆդորպ
Նիդերլանդներ ՎՎ Յանգ Բոյզ
Նիդերլանդներ ՀՖԿ ԷԴՕ
2013-2014Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2018Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ78(1)
2018-ներկաՊորտուգալիա Բենֆիկա0(0)
Ազգային հավաքական
2017-ներկաՆիգերիա Նիգերիա8(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Ակումբային կարիերա

ԱԴՕ Դեն Հաագ

Էբյուեհին ԱԴՕ Դեն Հաագի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Ֆեյենորդի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 26-ին նա հեռացվեց խաղադաշտից Վիտեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[7]։ ԱԴՕ Դեն Հաագի առաջին թիմի կազմում Էբյուեհին անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա

2018 թվականի մայիսի 19-ին Էբյուեհին 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[8][9][10]։ Հուլիսի 30-ին նա ծանր վնասվածք ստացավ Չեմպիոնների միջազգային գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[11][12][13]։

Միջազգային կարիերա

Էբյուեհին իրավասու էր ներկայացնել Նիգերիան և Նիդերլանդները միջազգային ասպարեզում, սակայն նա որոշեց հանդես գալ Նիգերիայի կազմում[14][15]։ Նիգերիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Ալժիրի դեմ խաղի համար[16], սակայն չընդունեց հրավերը ԱԴՕ Դեն Հաագի կազմում ամրապնդվելու համար[17][18]։ Իր դեբյուտը ազգայն հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունիսի 1-ին՝ փոխարինման մտնելով Տոգոյի դեմ խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում Էբյուեհին անցկացրեց 2018 թվականի մարտի 27-ին՝ Սերբիայի դեմ ընկերական խաղում[21]։

2018 թվականի հունիսի 3-ին Էբյուեհին ընդգրկվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[22][23]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Իսլանդիայի դեմ հանդիպմանը[24][25], իսկ Նիգերիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Արգենտինային և Խորվաթիային[26][27]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[28]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ԱԴՕ Դեն Հաագ2014–15Էրեդիվիզի700070
2015–1614010150
2016–1729120311
2017–1828010290
Ընդհանուր781400000821
Բենֆիկա2018–19Պրիմեյրա Լիգա0000000000
Կարիերայի ընդհանուր781400000821

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[28]

Նիգերիա
ՏարիԽաղերԳոլեր
201720
201860
Ընդհանուր80

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայրոն Էբյուեհի» հոդվածին։