Վրեժ (ֆիլմ, 2010)

«Վրեժ» (դան․՝ Hævnen), ռեժիսոր Սյուզաննա Բիրի 2010 թվականի դրամատիկ ֆիլմ, սցենարի հեղինակ` Անդերս Թոմաս Իենսեն։ Ամերիկյան վարձույթ դուրս է եկել «In a Better World» (հայերեն՝ Ավելի լավ աշխարհում) անվամբ։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների՝ որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ[12]։

Վրեժ
դան․՝ Hævnen
Երկիր Դանիա
 Շվեդիա
Ժանրդրամա[1][2][3] և թրիլեր
Թեմամոբինգ և զինվորական հանցագործություն
Թվականօգոստոսի 26, 2010[1] և մարտի 17, 2011[4]
Լեզուդանիերեն
ՌեժիսորՍյուզաննա Բիր[1][5][3][…]
ՊրոդյուսերSisse Graum Jørgensen?
Սցենարի հեղինակԱնդերս Թոմաս Յենսեն[6], Սյուզաննա Բիր[6] և Per Nielsen?[6]
ԴերակատարներՄիքայել Պերսբրանդտ[5][7][3][…], Տրինե Դյուրհոլմ[5][7][8], Ուլրիխ Տոմսեն[7][8], William Jøhnk Nielsen?[7], Bodil Jørgensen?[7], Camilla Gottlieb?[7], Anette Støvelbæk?[7], Paw Henriksen?[7], Martin Buch?[7], Կիմ Բոդնիա[7], Ուիլ Ջոնսոն[5][7], Birthe Neumann?[7], Lars Bom?[7], Elsebeth Steentoft?[7], Toke Lars Bjarke?[7], Preben Harris?[7], Jesper Lohmann?[7], Rikke Louise Andersson?[7], Lars Kaalund?[7], Camilla Bendix?[7], Stig Hoffmeyer?[7], Tina Gylling Mortensen?[7], Սուսաննա Յուհաս[7], Peter Flyvholm?[7], Simon Magaard Holm?[9], Eddy Kimani?[9], Godfrey Ojiambo?[9], Alberte Blichfeldt?[9] և Martin Boserup?[10]
ՕպերատորMorten Søborg?
ԵրաժշտությունՅուհան Սյոդերքվիստ
ՄոնտաժPernille Bech Christensen? և Morten Egholm?[9]
Պատմվածքի վայրԱֆրիկա
Նկարահանման վայրՔենիա, Ռուդկեբինգ[11] և Ֆոբորգ[11]
ԿինոընկերությունZentropa
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Անտոնը (Միքայել Պեսբրանդտ) շվեդ բժիշկ է, աշխատում է Սուդանի փախստականների համար ճամբարում, մինչդեռ նրա ընտանիքն ապրում է Դանիայի փոքր քաղաքներից մեկում։ Նա և կինը՝ Մարիանը, (Թրինե Դիրհոլմ) մոտ են ամուսնալուծությանը, չնայած նրանք արդեն ունեն երկու որդի։ Նրանցից մեծը՝ 12-ամյա Էլիասը (Մարկուս Ռյուգարդ), դպրոցում խնդիրներ ունի՝ կապված իր շվեդական ծագման և մեծ ատամների հետ։ Նորեկ Քրիստիանը (Ուիլյամ Իոնք Նիլսեն), որը վերջերս է բնակություն հաստատել այդ քաղաքում, օգնում է նրան ազատվել դասընկերների ճնշումներից։ Նա և նրա հայրը՝ Կլաուսը (Ուլրիխ Տոմսեն) եկել են Լոնդոնից Քրիստիանի մոր մահից անմիջապես հետո, որը վախճանվել էր քաղցկեղից։

Քրիստիանի և Էլինասի միջև ընկերական հարաբերություններ են զարգանում։ Քրիստիանը Էլինասի, նրա եղբոր և հոր հետ զբոսնելուց հետո ականատես է դառնում Անտոնի և մեկ այլ երեխայի հոր միջև բախմանը։ Չնայած Անտոնը հարված է ստանում դեմքին, բայց նա չի արձագանքում բռնությանը։ Այդ ժամանակ Քրիստիանը որոշում է վրեժխնդիր լինել անծանոթ անձնավորությունից, և նա կանչում է Էլիասին՝ օգնելու նրան ռումբը տեղադրելու հարցում։ Սակայն պատասխան գործողությունը, որը հրահրվել է իր մորը կորցրած Քրիստինայի հուզական վերապրումից, հանգեցնում է բոլորովին այլ արդյունքների։ Ռումբի պայթյունը գրեթե արժենում է սովորական անցորդների կյանքին։ Եվ տղաների ծնողները ստիպված են լինում կարգավորել իրենց հարաբերությունները՝ օգնելու հաղթահարել բոլոր փորձությունները։

Դերերում

ԴերակատարԴեր
Միքայել ՊերսբրանտԱնտոն Անտոն
Ուիլյամ Իոնկ ՆիլսենՔրիստյան Քրիստյան
Մարկուս ՌյուգարդԷլիաս Էլիաս
Տրինե ԴիրհոլիմՄարիան Մարիան
Ուլրիխ ՏոմսենԿլաուս Կլաուս
Կիմ ԲոդինաԼարս Լարս
Էլսեբետ ՍտինտոֆտՍիգնե Սիգնե
Սատու Հելենա ՄիքելինենԱննա Աննա
Կամիլա ԳոտլիբԵվա Եվա

Մրցանակներ

  • 2011՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորի համար[13]։
  • 2011՝ «Օսկար» մրցանակ՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ[14]
  • 2011՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ[15]
  • 2011՝ «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ՝ որպես Եվրամիության լավագույն ֆիլմ
  • 2010՝ Հռոմեական կինոփառատոնի երկու մրցանակ՝ ժյուրիի «Գրան պրի» մրցանակ և հանդիսատեսի համակրանք մրցանակ (Markus Aurelius Audience Award)
  • 2010՝ Սևիլյան կինոփառատոնի երկու մրցանակ՝ լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար
  • 2010՝ Տալլինի մութ գիշերների կինոփառատոնի լավագույն դերասան մրցանակ
  • 2010՝ Ստեղծագործական կատարելության մրցանակ Սալոնիկի միջազգային կինոփառատոնում
  • 2010՝ Հնդկական միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսորի մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ