Վրացֆիլմ

Վրացֆիլմ (վրաց.՝ ქართული ფილმი), խաղարկային ֆիլմերի կինոկոնցեռն Թբիլիսիում։ Համարվում է աշխարհի ամենահին կինոկենտրոններից մեկը, որը թողարկել է 800 հեռուստատեսային և կարճամետրաժ, 600 վավերագրական, 300 անիմացիոն ֆիլմեր։

Վրացֆիլմ
Տեսակկինոստուդիա
Հիմնադրված է1921
ՎայրԹբիլիսի, Վրաստան
Երկիր Վրաստան
Արդյունաբերությունֆիլմարտադրություն
Կայքgeorgianfilm.ge
 Kartuli Pilmi Վիքիպահեստում

Պատմություն

Կինոընկերությունը ստեղծվել է 1921 թվականին Վրացական ԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի կողմից։ 1923-1938 թվականներին կոչվել է «Վրաստանի գոսկինոպրոմ» միավորում, 1938-1953 թվականներին՝ Թբիլիսիի կինոստուդիա, 1953 թվականից՝ «Վրացֆիլմ»։ 1930 թվականից արտադրում է նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր։ 1958 թվականին «Վրացֆիլմ» կինոկենտրոնի հիման վրա ստեղծվել է վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմերի վրացական ստուդիան[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ