Թավիսուփլեբա

(Վերահղված է Վրաստանի օրհներգից)

Թավիսուփլեբա (վրաց.՝ თავისუფლება, «Ազատություն»), Վրաստանի պետական օրհներգը։ Օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Փալիաշվիլու (1871 - 1933 թթ.) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մաղրաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելայի, Գրիգոլ Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։

თავისუფლება
նոտայական գրառում
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակԴավիթ Մագրաձե
ԵրգահանԶաքարիա Փալիաշվիլի
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հաստատվածմայիսի 20, 2004[1]
 Tavisupleba Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
თავისუფლება

Օրհներգի տեքստը

ՎրացերենՎրացերեն հայատառԹարգմանություն
„თავისუფლება”«Թավիսուփլեբա»«Ազատություն»
ჩემი ხატია სამშობლო,Չեմի խատիա սամշոբլո,Իմ Հայրենիքը իմ սրբությունն է,
სახატე მთელი ქვეყანა,Սախատէ մթելի քվեկղանա,Եվ սրբություն է ողջ երկիրը,
განათებული მთა-ბარი,Գանաթեբուլի մթա-բարի,Սար ու դաշտ լուսավորված,
წილნაყარია ღმერთთანა.Ծիլնակղարիա ղմեթթանա։Աստծո կողմից տրված։
თავისუფლება დღეს ჩვენიԹավիսուփլեբա դղես չվենիԱյսօրվա մեր ազատությունը
მომავალს უმღერს დიდებას,Մոմավալս ումղերս դիդեբաս,Մեր ապագան է երգում,
ცისკრის ვარსკვლავი ამოდისՑիսկրիս վարսկվլավի ամոդիսԵրկնքի աստղն է երևում
ამოდის და ორ ზღვას შუა ბრწყინდება,Ամոդիս դա օր զղվաս շուա բրծկղինդեբա,Դուրս գալով փայլուն երկու ծովի արանքում,
და დიდება თავისუფლებას,Դա դիդեբա թավիսուփլեբաս,Եվ փառք ազատությանը,
თავისუფლება დიდებას!Թավիսուփլեբա դիդեբաս!Ազատությանը՝ փառք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավիսուփլեբա» հոդվածին։