Վուսթերշիր

Վուսթերշիր (անգլ.՝ Worcestershire, /ˈwʊstəʃə/; լսել ), արարողակարգային կոմսություն Անգլիայի արևմուտքում։ Մտնում է Ուեսթ Միդլենդս տարածաշրջանի կազմի մեջ[5]։ Վարչական կենտրոնը և խոշորագույն բնակավայրը Վուսթեր քաղաքն է։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 542 107, 2011 թվականի տվյալներով՝ 566 200[6] (այդ ցուցանիշով 27-րդ, ոչ մետրոպոլային կոմսությունների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը)։

Վուսթերշիր
flag of Worcestershire?Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակnon-metropolitan county? և արարողական կոմսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս[1]
ՎարչկենտրոնՎուսթեր
Օրենսդրական մարմինcouncil of Worcestershire County Council?
Բնակչություն609 216 մարդ (2022)[2]
Տարածք1740,5141 կմ² (2016)[3]
Սահմանակցում էՈւորիքշիր[1], Գլուսթերշիր[1], Սթեֆորդշիր[1], Շրոպշիր[4], Հերեֆորդշիր[4] և Ուեսթ Միդլանդս[4]
ՓոխարինեցHereford and Worcester?
ISO 3166-2 կոդGB-WOR
worcestershire.gov.uk

Աշխարհագրություն

Ընդհանուր տարածքը 1 741 քառակուսի կիլոմետր է (այդ ցուցանիշով արարողակարգային կոմսությունների ցանկում զբաղեցնում է 34-րդ, ոչ մետրոպոլային կոմսությունների ցանկում՝ 29-րդ տեղը)։ Սահմանակցում է հյուսիսում՝ Ստաֆորդշիր, հյուսիս-արևելքում՝ Ուեսթ Միդլենդս, արևելքից՝ Յորքշիր, հարավում՝ Գլոսթերշիր, հարավ-արևմուտքում՝ Շրոփշիր արարողակարգային կոմսությունների հետ։

Բնակչություն

Բնակչության միջին խտությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 311 մարդ / կմ²[7]։

Քաղաքականություն

Կոմսության խորհուրդը բաղկացած է 57 պատգամավորից։ Ընդ որում՝ խորհրդում 41 տեղ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը[8]։

Վարչական բաժանում

Կոմսության կազմում առանձնացվել է վեց վարչական շրջան։

  1. Վուսթեր
  2. Մոլվերն Հիլզ
  3. Ուայր Ֆորեսթ
  4. Բրոմսգրով
  5. Ռեդիչ
  6. Ուիչեյվոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուսթերշիր» հոդվածին։