Վոտկինսկ

Վոտկինսկ (/ˈvɒtkɪnsk/; ռուս.՝ Воткинск), հայտնի է նաև Վոտկա, Վոտկակար անվանումներով (/ˈvɒtkə/; ուդմ.՝ Вотка), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտական Հանրապետությունում, Կամայի վտակ Վոտկա գետի ափին։ Արդյունաբերական կենտրոն է, ինչպես նաև՝ վարչական կենտրոնը նույնանուն շրջանի, որի կազմի մեջ չի մտնում։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է Ուդմուրտական հանրապետության մունիցիպալ քաղաքային շրջան՝ «քաղաք Վոտկինսկ» պաշտոնական անվանումը[2][3]։ 2023 թվականին արժանացել է «Աշխատանքային արիության քաղաք» պատվավոր կոչման։ Զբաղեցնում է 113 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 99 022, 2021 թվականի տվյալներով՝ 96 861[4]:

Բնակավայր
Վոտկինսկ
ռուս.՝ Воткинск
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1759 թ.
Մակերես113 կմ²
ԲԾՄ108 մետր
Բնակչություն97 550 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Հեռախոսային կոդ34145
Փոստային դասիչ427430–427459
Պաշտոնական կայքvotkinsk.ru(ռուս.)
Վոտկինսկ (Ռուսաստան)##
Վոտկինսկ (Ռուսաստան)

Վոտկինսկը աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդավայրն է։

1958 թվականից ի վեր՝ այստեղ ամեն տարի ապրիլ-մայիս ամիսներին անց է կացվում Չայկովսկու անվան երաժշտական փառատոն։ Կազմակերպվում է նաև պատանի երաժիշտների միջազգային մրցույթ, որը կրում է «Չայկովսկու բնօրրան» անվանումը։

Ժողովրդագրություն

ՏարինԲնակչ.
193938.634
195959.666
197074.088
197989.779
1989103.509
200299.441
201099.022

Պատմություն

Բնակավայրը հիմնադրվել է 1759 թվականի ապրիլին[5]՝ որպես մետաղաձուլական ձեռնարկությունների կենտրոն (մետալուրգիան ու հարակից արտադրությունները այսօր էլ մնում են քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը)[6]։ Քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1935 թվականին։

Վոտկինսկը հնուց համարվում է բնակության կենտրոնը ուդմուրտական հրեաների, որոնց խոսակցական լեզուն յուրօրինակ իդիշն է[7]։

Կլիմա

Վոտկինսկին բնորոշ է տաք ամառներով մայրցամաքային կլիման (Koppen Dfb):

Votkinsk, Udmurtի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)−10.3
(13.5)
−8.2
(17.2)
−1.2
(29.8)
8.5
(47.3)
17.9
(64.2)
22.6
(72.7)
24.6
(76.3)
21.7
(71.1)
14.8
(58.6)
5.4
(41.7)
−2.2
(28)
−7.4
(18.7)
7.18
(44.93)
Միջին օրական °C (°F)−14.2
(6.4)
−12.4
(9.7)
−5.7
(21.7)
3.9
(39)
11.9
(53.4)
16.6
(61.9)
18.9
(66)
16.3
(61.3)
10.3
(50.5)
2.4
(36.3)
−5
(23)
−10.9
(12.4)
2.67
(36.8)
Միջին ցածր °C (°F)−18.0
(−0.4)
−16.6
(2.1)
−10.1
(13.8)
−.7
(30.7)
5.9
(42.6)
10.7
(51.3)
13.3
(55.9)
10.9
(51.6)
5.8
(42.4)
−.6
(30.9)
−7.8
(18)
−14.3
(6.3)
−1.79
(28.77)
Տեղումներ մմ (դյույմ)40
(1.57)
27
(1.06)
25
(0.98)
33
(1.3)
41
(1.61)
62
(2.44)
67
(2.64)
65
(2.56)
58
(2.28)
56
(2.2)
48
(1.89)
41
(1.61)
563
(22.14)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոտկինսկ» հոդվածին։