Վոկալ

Վոկալ երաժշտություն, երաժշտության ժանր, որը կատարում է մեկ կամ մի քանի երգիչ, երաժշտական գործիքների նվագակցությամբ կամ առանց դրա, որտեղ հիմնական շեշտը դրված է երգեցողության վրա[1]։ Երաժշտությունը, որը ներգրավվում է երգեցողությունը, բայց նշանակալից կերպով այն չի ներկայացնում, հիմնականում ընդունված է անվանել գործիքային (ինստրումենտալ) երաժշտություն (օրինակ՝ կանանց երգչախումբ, որոնք երգում են առանց բառերի)։ Երաժշտությունը, որում բացի վոկալային գործիքից (մարդու ձայնալարեր) չեն օգտագործվում այլ երաժշտական գործիքներ, անվանվում է կապելլա[2]։

Վոկալ երաժշտությունը երգվող բառերի ամբողջություն է, չնայած կան մի շարք օրինակներ, երբ վոկալ երաժշտության մեջ կատարողը երգում է ոչ լեզվական վանկեր, ձայներ, աղմուկ, կամ որոշ դեպքերում՝ երաժշտական onomatopoeia։ Վոկալ երաժշտությունը հարավում է երաժշտության ամենահին ձևը, քանի որ այն, բացի մարդկային ձայնից, այլ գործիքներ չի պահանջում։ Երաժշտական բոլոր մշակույթները ունեն վոկալ երաժշտության որևէ տեսակ։

Վոկալ երաժշտությունը բաժանվում է մի շարք ժանրերի, որոնցից ամենահիմնականներն են՝ դասական, էստրադային և ժողովրդական ժանրերը։ Դասական երգեցողությունն այս երեքից ամենահինն է և դրանից են սկիզբ առել և այնուհետև առանձնացել մյուս երկու ժանրերը։

Վոկալ երաժշտություն առանց բառերի

Աշխարհի սովորույթներ

  • Հնդկական դասական երաժշտությունը հիմնված է վոկալային հարուստ ավանդույթների վրա, որտեղ անգամ երաժշտական գործիքներն են գնահատվում մարդկային ձայնին հետևելը, դրան նմանակելու, նույն արտահայտությունը ստեղծելու ունակությամբ։
  • Վոկալ իմպրովիզացիաների միջոցով չմշակված տեքստ երգելը թուրքական և միջին Արևելքի երաժշտական մշակույթներում դեռևս համարվում է ամենակարևոր տարրերից։ Այսպիսի երաժշտություն արդեն իսկ գոյություն է ունեցել 13-րդ դարում, ինչպես նաև դեպի Պաղեստին և Երուսաղեմ առաջին խաչակրաց արշավանքների ժամանակներից, հավանաբար 900-ական թվականներից էլ ավելի շուտ։
  • Հնագույն Կունգ ցեղի և հարավային Աֆրիկայի կլանների ժամանակակից հետնորդները ևս օգտագործում են երաժշտական նմանատիպ հմտություններ։
  • Իմպրովիզացիաների մեկ այլ տեսակ՝ հայտնի thillana անվամբ, հարավային Հնդկաստանի Carnatic երաժշտությանկարևոր մասն է։
  • Հասիդական հրեաները օգտագործում են ձայնի իմպրովիզացիայի տեսակ, որը կոչվում է նիգունիմ (nigunim)։ Սա իրենից ներկայացնում է առանց բառերի մեղեդիներ, որոնք հնչում են որպես «բիմ-բիմ-բամ» կամ «այ-յայ-յայ» և հաճախ ուղեկցվում են ռիթմիկ ծափերով և սեղանի վրա թմբկահարելով։
Հիմնական վոկալ միջակայքերը
՝ ներկայացված ստեղնաշարի վրա
Սոպրանո
Կոնտր տենոր կամ Մեցցո-սոպրանո
Կոնտր ալտ
Տենոր
Բարիտոն
Բաս

Եվրոպական դասական վոկալ երաժշտություն

Սոլֆեջիոն յուրաքանչյուր նոտային տալիս է տարբեր վանկեր, ինչպես օրինակ «դո-ռե-մի»։ Նմանատիպ «գործիքների» մեծ պաշար կարելի է գտնել ավանդական հնդկական երաժշտության մեջ։

Ջազ և պոպուլյար (փոփ) երաժշտություն

Հիփ հոփ երաժշտությունը ունի իրեն հատուկ կատարման ձև, որը հայտնի է որպես բիթբոքսինգ։ Սա իր մեջ ընդգրկում է ռիթմի և հարվածների ստեղծում։

Վոկալ երաժշտություն բառերով

Երգեր

Երգերի տեսակների մասին տեղեկությունների համար տ՛ես երգ հոդվածը։

Ընդլայնված տեխնիկա, որը իրենում ընդգրկում է բառեր

Վիեննայի երկրորդ դպրոցը, հատկապես Ալաբն Բերգը և Արնոլդ Շոենբերգը, ստեղծել են տեխնիկա, որը անվանվում է Sprechstimme, որտեղ երգիչը կիսով չափ խոսում է, կիսով չափ՝ երգում, հիմնականում մոտ աստիճաններ։

Ձայնային մեծ դիապազոն ունեցող կատարողներ

Ծանոթագրություն

Տես նաև