Վոլֆսբուրգ ՖԱ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլֆսբուրգ (այլ կիրառումներ)

Վոլֆսբուրգ (գերմ.՝ Verein für Leibesübungen Wolfsburg e.V.), գերմանական ֆուտբոլային ակումբ։ Ակումբը հիմնադրվել է 1945 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում՝ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում։

Վոլֆսբուրգ
Ամբողջական անունVerein für Leibesübungen Wolfsburg Fußball GmbH
Մականուն(ներ)Die Wölfe (Գայլեր)
Հիմնադրումսեպտեմբերի 12, 1945
Երկիր Գերմանիա
ՄարզադաշտՖոլկսվագեն Արենա
Տարողունակություն30,000
ՏերVolkswagen
ՆախագահՖրանցիսկո Խավիեր Գարսիա Սանց
ՄարզիչՄարտին Շմիդտ
Կայք
ԼիգաԲունդեսլիգա
2021-2212-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Վոլֆսբուրգը Բունդեսլիգան հաղթել է 1 անգամ՝ 2008-09 մրցաշրջանում, 1-ական անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը և Գերմանիայի սուպերգավաթը։

Պատմություն

1938-1946

Քաղաք Վոլֆսբուրգը հիմնադրվել է 1938 թվականին որպես Ֆոլքսվագենի աշխատողների քաղաք։ Առաջին ֆուտբոլային ակումբը, ստեղծված գործարանի կողմից եղավ՝ BSG Volkswagenwerk Stadt des KdF-Wagen-ը։ Այս թիմը խաղացել է Gauliga Osthannover 1943-1944 և 1944-1945 մրցաշրջաններում։

1945 թվականի սեպտեմբերի 12-ին հիմնվեց VSK-Վոլֆսբուրգ ֆուտբոլային ակումբը։ Նրա մարզահագուստը եղավ կանաչ-սպիտակ։ 1945 թվականի դեկտեմբերի 15-ին ակումբը ճգնաժամի մեջ էր, և այդ ժամանակ թիմի բոլոր ֆուտբոլիստները միաժամանակ հեռացան։ Յոզեֆ Մեյերը եզակիներից էր, ով մնացել էր ակումբում։ Նա աշխատում էր Վիլի Հիլբերթի հետ միաժամանակ, որպեսզի վերադարձներ նախկին փառքը։ Այդ տարի ստեղծվեց նոր թիմ, ինչպիսին հիմա հայտնի VfL Վոլֆսբուրգն էր։ 1946 թվականի նոյեմբերի վերջին թիմը Շալկե 04-ի հետ ունեցավ ընկերական հանդիպում, որից հետո Շալկեի հովանավորը դարձավ BSG Volkswagenwerk Stadt des KdF-Wagen ընկերությունը։

1946-1963

Վոլֆսբուրգը դանդաղ, սակայն կարողանում էր նախապատրաստվել հաջորդ մրցաշրջաններին։ Նրանք հաղթեցին մի քանի առաջնություններ, սակայն նրանք պատրաստ չէին խաղալ բարձրագույն առաջնություններում։

1963—1997

1970-ականների կեսերից մինչև 90-ականներ Վոլֆսբուրգը խաղում էր սիրողական «Օբերլիգա Հյուսիս» կոչվող մրցաշարում։ 1991 և 1992 թվականներին առաջին տեղ գրավելուց հետո Վոլֆսբուրգը 1992-1993 մրցաշրջանում սկսում է հանդես գալ Երկրորդ Բունդեսլիգայում։ Արդեն 1995 թվականին իր հզորության շնորհիվ Վոլֆսբուրգը դուրս էր եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց Մյունխենգլադբախի Բորուսիային 3:0 հաշվով։

Նվաճումներ

Ազգային

Տեղական

  • Գերմանական Ամատեուրմաստերշաֆտ
    • Երկրորդ տեղ (1). 1963
  • Ամատեուրօբերլիգա Հարավային Սաքսոնիա (II)
    • Հաղթող (3). 1952, 1954, 1963
  • Ռեգիոնալլիգա Հյուսիս (II):
    • Երկրորդ տեղ (1). 1970
  • Օբերլիգա Հյուսիս (III)
    • Հաղթող (2). 1991, 1992
    • Երկրորդ տեղ (3). 1976, 1978, 1988
  • Հարավային Սաքսոնիայի գավաթ
    • Հաղթող (3). 1962, 2002, 2003

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԿուն Կաստելս
2 ՊՇՎիլյամ
3 ՊՇՊաուլ Վերհագ
4 ԿՊԻգնասիո Կամաչո
5 ՊՇՋեֆրի Բրումա
6 ԿՊՌիշեդլի Բազուր
7 ԿՊՊոլ-Ժորժ Նտոպ
9 ՀՐԼանդրի Դիմատա
10 ԿՊՅունուս Մալի
11 ԿՊԴանիել Դիդավի
13 ԿՊՅանիկ Գերհարդ
14 ՀՐԴիվոկ Օրիջի (վարձավճարով Լիվերպուլից)
16 ԿՊՅակուբ Բլաշիկովսկի
17 ՊՇՖելիքս Ուդուոխայ
18 ՀՐՎիկտոր Օսիմհեն
20 ԴՊՄաքս Գրյուն
23 ԿՊԺոզուա Գիլավոգի
ԴիրքԽաղացող
24 ՊՇՍեբաստիան Յունգ
25 ՊՇՋոն Բրուքս
26 ԿՊՅուստին Մյոբիուս
27 ԿՊՄաքսիմիլիան Առնոլդ
29 ՊՇՄարսել Տիսերան (վարձավճարով Ինգոլշտադտից)
31 ՊՇՌոբին Կնոխե
32 ՀՐԿեյլեն Հինդս
33 ՀՐՄարիո Գոմես
34 ԿՊՄարվին Շտեֆանյակ
35 ՊՇՋանլուկա Իտեր
36 ԴՊՖիլիպ Մենցել
37 ԿՊԷլվիս Ռեջբեցայ
39 ՊՇՊաուլ Յեկել
40 ՀՐՅուլիան Յուստվան
44 ԿՊՅան Նոյվիրտ
45 ԿՊՄուրատ Սագլամ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆսբուրգ ՖԱ» հոդվածին։