Վոլֆգանգ Շոյբլե

Վոլֆգանգ Շոյբլե (գերմ.՝ Wolfgang Schäuble, սեպտեմբերի 18, 1942(1942-09-18)[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - դեկտեմբերի 26, 2023(2023-12-26)[5], Օֆենբուրգ[5][4]), գերմանացի քաղաքական գործիչ «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսաակցության անդամ, 2005-2009 թվականներին եղել է ԳԴՀ Ներքին գործերի նախարար, 2009 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 24-ը՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆինանսների նախարար, 2017-2021 թվականներին Բունդեսթագի նախագահ[20], Բեռլինի պատվավոր քաղաքացի[21]։

Վոլֆգանգ Շոյբլե
գերմ.՝ Wolfgang Schäuble
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1942(1942-09-18)[1][2][3][…]
ԾննդավայրՖրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 2023(2023-12-26)[5] (81 տարեկան)
Մահվան վայրՕֆենբուրգ[5][4]
ԳերեզմանWaldbachfriedhof Offenburg[6]
Քաղաքացիություն Գերմանիա[4]
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնավետարանական եկեղեցի[7]
ԿրթությունՖրայբուրգի համալսարան և Համբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8]
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինԻնգեբորգ Հենսլե
Ծնողներհայր՝ Կառլ Շոյբլե[4]
Զբաղեցրած պաշտոններԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Ներքին գործերի նախարար, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆինանսների նախարար, Գերմանիայի հատուկ գործերի նախարար, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Ներքին գործերի նախարար, Գերմանական Բունդեսթագի անդամ, Բունդեսթագի նախագահ, «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսաակցության նախագահ, CDU/CSU Բունդեսթագի խմբակցության նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Կանցլերի աշխատակազմի ղեկավար
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն[9]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCDU board?, National board of the CDU?, Deutsche Stiftung Querschnittlähmung?, Deutsche Nationalstiftung?, Diakonisches Werk?, Deutsche Islamkonferenz?, Մաքս Պլանկի գիտական ընկերություն, European Union Parliamentary Group in the German Bundestag?, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, First Merkel cabinet?, Second Merkel cabinet?, Third Merkel cabinet?, Cabinet Kohl IV?, Cabinet Kohl III? և Cabinet Kohl II?
ԵրեխաներChristine Strobl?
Կայքwolfgang-schaeuble.de
Ստորագրություն
Изображение автографа
 Wolfgang Schäuble Վիքիպահեստում

Կենսագրություն

Վոլֆգանգ Շոյբլեն ծնվել է Ֆրայբուրգում, քաղաքական գործչի ընտանիքում, մեծացել է իր երկու եղբայրների՝ Ֆրիդերի (1937–2011) և Թոմասի (1948–2013) հետ։ Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի և Համբուրգի համալսարաններում սովորել է իրավունք և տնտեսագիտություն։ 1971 թվականի փետրվարին Ֆրայբուրգում ստացել է իր դոկտորական կոչումը։

1978-1984 թվականներին Օֆենբուրգի շրջանային դատարանում աշխատել է փաստաբան։

1984-1989 թվականներին եղել է հատուկ հանձնարարությունների գծով դաշնային նախարար, իսկ 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1991-2000 թվականներին նա ղեկավարել է Բունդեսթագի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» խմբակցությունը, 1998-2000 թվականներին միաժամանակ եղել է նույն կուսակցության նախագահը։ Կուսակցության հաշիվներին ապօրինի նվիրատվությունների միջադեպի պատճառով ստիպված թողնել է այդ պաշտոնը, որը զբաղեցրել է Անգելա Մերկելը։

2009 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո Անգելա Մերկելի նոր կառավարությունում Վոլֆգանգ Շոյբլեն ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2013 թվականի ամռան վերջին «Deutsche Welle» գերմանական մեդիաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մնալ ԳՖՀ ֆինանսների նախարարի պաշտոնում ևս չորս տարի[22][23]։

1990 թվականին, որպես Գերմանիայի Ներքին գործերի նախարար ղեկավար, նա կարևոր դեր է խաղացել Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միավորման գործում։ Բանակցություններում Շոյբլեն գլխավորել է գերմանական պատվիրակությունը, ԳԴՀ պատվիրակության ղեկավարն է Գյունտեր Քրաուզենը։ Օգոստոսի 31-ին նրանք ստորագրել են Գերմանիայի միավորման պայմանագիրը։ Հաջորդ տարի Բունդեսթագին ուղղված ուղերձում Շոյբլեն կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Բեռլին։

Մահափորձ

Կնոջ՝ Ինգեբորգ Հենսլեի հետ, 2007 թվական

1990 թվականին մահափորձի հետևանքով Վոլֆգանգ Շոյբլենը հրազենային լուրջ վնասվածքներ է ստացել։ Մահափորձը կատարվել է Բունդեսթագի նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Օպենաու քաղաքում՝ հոգեկան հիվանդ թմրամոլ Դիտեր Կաուֆմանի կողմից։ Փամփուշտները, որոնք արձակվել են «Smith & Wesson.38» ատրճանակից, վնասել են Շոյբլենի ողնուղեղն ու և ծնոտը։ Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոցում։ Այդ ժամանակից նա գամված է մնացել հաշմանդամի սայլակին[24]։

Շոյբլեն ամուսնացել է 1969 թվականին, տնտեսագետ, ուսուցիչ Ինգեբորգ Հենսլեի հետ։ Նրանց ծնվել է չորս երեխա։

Վոլֆգանգ Շոյբլենը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, 81 տարեկան հասակում[25][26][27]։

Գրականություն

  • Werner Filmer, Heribert Schwan. Wolfgang Schäuble. Politik als Lebensaufgabe. — München: Goldmann, 1994. — 415 p. — ISBN 3-442-12559-6. (нем.)
  • Ulrich Reitz. Wolfgang Schäuble. Die Biographie. — Бергиш-Гладбах: Lübbe, 1996. — 432 p. — ISBN 3-785-70832-7. (нем.)
  • Annika Kremer. Widerstand zwecklos? Schäuble & Co. vs. Grundgesetz. — Wegberg: Aurel Verlag, 2007. — 108 p. — ISBN 3-938-75908-9. (нем.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Շոյբլե» հոդվածին։