Վյաչեսլավ Զագոնեկ

Վյաչեսլավ Ֆրանցևիչ Զագոնեկ (ռուս.՝ Вячеслав Францевич Загоне́к, 19 դեկտեմբերի, 1919, Իրկուտսկ24 հունիսի, 1994, Սանկտ Պետերբուրգ), ռուս խորհրդային գեղանկարիչ, բնանկարչության վարպետ, մանկավարժ։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988), թղթակից անդամ (1976)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)։ ՌՍՖՍՀ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1950 թվականից[4]։

Վյաչեսլավ Զագոնեկ
ռուս.՝ Вячеслав Загонек
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1] կամ 1919[2][3]
ԾննդավայրԻրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 24, 1994(1994-06-24)[1] կամ 1994[2][3]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

Վյաչեսլավ Զագոնեկը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ 1920 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չեխոսլովակիա։ 1927 թվականին Վյաչեսլավ Զագոնեկի ծնողներն ընդունել են ԽՍՀՄ քաղաքացիություն ու մշտական բնակություն հաստատել Լենինգրադում։ 1932-1936 թվականներին Վյաչեսլավ Զագոնեկը սովորել է մասնավոր ստուդիայում Ալֆրեդ Էբերլինգի ու Ի. Միխայլովի մոտ, իսկ 1936-1939 թվականներին՝ Լենինգրադի Գեղարվեստի միջնակարգ դպրոցում՝ Սեմյոն Աբուգովի, Վլադիսլավ Անիսովիչի մոտ։

1939 թվականին Վյաչեսլավ Զագոնեկը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, ապա Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է զենիթային մարտկոցի գործիքային անձնակազմի հրամանատար։ 1942 թվականին զորացրվել է բանակից և ուղարկվել «Мурманскрыбстрой» տրեստ, որտեղ մինչև 1945 թվականի սկիզբն աշխատել է որպես տեխնիկ-շինարար[5]։ 1945 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի, Գլեբ Սավինովի մոտ։ 1950 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց) և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Գարունը կոլտնտեսությունում» նկարը[6] (պահվում է Գեղարվեստի ակադեմիայի թանգարանում, Սանկտ Պետերբուրգ)։ Նույն թվականին նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ցուցահանդեսների մասնակցել է 1939 թվականից։ 1950 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսների մշտական մասնակից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիների ստեղծագործությունների շարքում։ Ստեղծել է բնանկարներ, ժանրային ու պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ։ Ճանաչման է արժանացել որպես լիրիկական բնանկարի ու ժամանակակից գյուղի կյանքը պատկերող ժանրային նկարների վարպետ։ 1950-1970-ական թվականներին ստեղծագործական ուղևորություններով եղել է Կարելիայում, Իսիկ Կուլում, Ղրիմում, Ենիսեյի ափին, այցելել Հունգարիա, Ռումինիա, Լեհաստան, Իտալիա, Բուլղարիա։

Վյաչեսլավ Զագոնեկը եղել է 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի Լենինգրադի բնանկարային գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Երկար ժամանակ ապրել ու աշխատել է Ակադեմիական ամառանոցում ու նրա արվարձաններում։ Նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել 1966 (Լենինգրադ, Մոսկվա), 1970 (Սարատով, Իժևսկ, Կազան) և 1990 (Գեղարվեստի ակադեմիա, Լենինգրադ) թվականներին։

1976 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1988 թվականին՝ իսկական անդամ[7]։

Հայտնի նկարներ

  • «Ճանապարհ»[8] (1950)
  • «Ակադեմիական ամառանոց»[9] (1951)
  • «Գարնանային օր»[10] (1952)
  • «Առաջին ձյունը»[11] (1953)
  • «Թռչում են»[12] (1954)
  • «Նատյուրմորտ»[13] (1954)
  • «Իսիկ Կուլի ձկնորսները»[14] (1954)
  • «Հոկտեմբեր»[15] (1955)
  • «Ալա Տոո»[16] (1955)
  • «Օնեգայի ափին[10] (1956)
  • «Գարունը եկել է»[13] (1956)
  • «Рябинушка»[17] (1957)
  • «Կաթիլ»[18] (1958)
  • «Ձնծաղիկներ։ Նատյուրմորտ»[18] (1958)
  • «Պսկովյան մոտիվ»[19] (1958)
  • «Անգարայի ափը»[20] (1959)
  • «Утро» (1960)
  • «Անգարայի ափին»[21] (1960)
  • «Բայկալյան մոտիվ»[22] (1960)
  • «Ձմեռային օր»[23] (1961)
  • «Ամպրոպն անցավ»[24][25] (1961, ГРМ)
  • «Վոլխով» (1962)
  • «Մայիսի սկիզբ»[10] (1962)
  • «Մթնշաղ»[26] (1962)
  • «Մարտ։ Առօրյա»[27] (1964)
  • «Ծաղկում է թխենին»[28] (1964)
  • «Գարուն» (1965)
  • «Ձնհալք»[29] (1965)
  • «Мы наш, мы новый мир построим»[30] (1967)
  • «Ամառային գիշեր» (1967)
  • «Բալթիկա»[31] (1967)
  • «Քամիներ գարնանային» (1968)
  • «Սառչում է։ Հոկտեմբեր»[32] (1968)
  • «Մայիս» (1969)
  • «Ծաղկել է թխենին»[33] (1969)
  • «Նատյուրմորտ սերմնագռավներով»[34] (1971)
  • «Ենիսեյ»[35] (1971)
  • «Ձիերի վրա»[36] (1971)
  • «Угольная гавань. Дудинка» (1971)
  • «Ենիսեյի վրա անձրև է տեղում»[37] (1971)
  • «Պատանեկություն» (1972)
  • «Ենիսեյ։ Փոթորկից առաջ»[38] (1972)
  • «Ռուսական մոտիվ» (1973)
  • «Առվակ» (1973)
  • «Առաջին ծաղիկներ»[39] (1973)
  • «Սառնամանիք առավոտ»[40] (1975)
  • «На полях приладожья»[41][42] (1975)
  • «Թոռներ» (1977)
  • «Մանկություն»[43] (1979)
  • «Տերևաթափ» (1980)
  • «Робкая весна»[44] (1981)
  • «Զարթոնք» (1986)

Վյաչեսլավ Զագոնեկը մահացել է 1994 թվականի հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Վոլկովո գերեզմանատանը։

Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանի[45], Տրետյակովյան պետական պատկերասրահի[46] հավաքածուներում, տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[47], Չինաստանում, Ճապոնիայու, Գերմանիայում, Իտալիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Վյաչեսլավ Զագոնեկի մի շարք դիմանկարներ՝ արված Լենինգրադի տարբեր նկարիչների, այդ թվում նաև Ն. Բաբասյուկի կողմից (1973)[48]։

Պարգևներ

  • ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1963)
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)
  • ՌՍՖՍՀ Իլյա Ռեպինի անվան պետական մրցանակ (1977) – «Սառնամանիք առավոտ» (ռուս.՝ «Морозное утро»), «Մայիս», «Առավոտ» նկարների համար
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1965)

Ցուցահանդեսներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա