Վլադիսլավա Ուրազովա

Վլադիսլավա Ուրազովա (ռուս.՝ Владислава Сергеевна Уразова, օգոստոսի 14, 2004(2004-08-14), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս սպորտային մարմնամարզիկ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն (թիմի կազմում), 2021 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր անհավասար զուգափայտերի վարժությունում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[1]։ 2020 թվականի դրությամբ նա Ռուսաստանի հավաքականի անդամ է[2]։

Վլադիսլավա Ուրազովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և gymnast
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 14, 2004(2004-08-14) (19 տարեկան)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, Ռուսաստան

Պատանիների առաջին աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն (2019) թիմային բազմամարտում և անհավասար զուգափայտերի վրա, ինչպես նաև անհատական բազմամարտի արծաթե մեդալակիր և հենացատկում՝ բրոնզե։

Կենսագրություն

Վլադիսլավա Ուրազովան ծնվել է Դոնի Ռոստովում 2004 թվականի օգոստոսի 14-ին[3] և սկսել է մարմնամարզությամբ զբաղվել չորս տարեկանում[4]։

2017

2017 թվականի ապրիլին Վլադիսլավա Ուրազովան Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նվաճել է (սպորտի վարպետի թեկնածուի հայտ) ոսկե մեդալ հենացատկում։ Ռոստովի մարզի բազմամարտի թիմի կազմում գրավել է 6-րդ տեղը[5] և զբաղեցրել է 4-րդ տեղն անհատական բազմամարտում։ Հենացատկից բացի նա անհատական ելույթներում եզրափակիչ է հասել նաև ազատ վարժություններում, որտեղ դարձել է 4-րդը[6]։

2018

Չելյաբինսկում անցկացված Ռուսաստանի 2018 թվականի պատանեկան առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան անհատական բազմամարտում նվաճել է արծաթե մեդալ, ինչպես նաև երեք ոսկե մեդալ երեք առանձին մարզաձևերում՝ հենացատկում, գերանի վրա և ազատ վարժություններում։ Թիմի հետ զբաղեցրել է չորրորդ տեղը։

Օգոստոսին Վլադիսլավա Ուրազովան ներկայացրել է Ռուսաստանը Գլազգոյում կայացած Եվրոպայի առաջնության պատանեկան մրցումներում։ Թիմի կազմում արժանացել է արծաթե մեդալի։ Բացի այդ, նա 7-րդն է եղել հենացատկում և 5-րդը՝ ազատ վարժությունում[7]։

2019

2019 թվականին Պենզայում անցկացված Ռուսաստանի առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան նվաճել է երեք ոսկե մեդալ՝ հաղթելով անհատական բազմամարտում, հենացատկում և անհավասար զուգափայտերի վրա, և արծաթե մեդալ ազատ վարժություններում։ Գերանի վրա վարժություններում եղել է չորրորդը։

Հունիսին Ելենա Գերասիմովայի, Վիկտորյա Լիստունովայի և պահեստային Յանա Վորոնայի հետ միասին ներկայացրել է Ռուսաստանը Դյորում (Հունգարիա) անցկացված աշխարհի առաջին պատանիների առաջնությունում[8]։ Վլադիսլավա Ուրազովան նվաճել է երկու ոսկե մեդալ` թիմային և անհավասար զուգափայտերի վրա վարժություններում։ Անձնական բազմամարտում դարձել է արծաթե մեդալակիր։ Բացի զուգափայտերից, նա եզրափակիչ է հասել ևս երկու առանձին մրցումներում՝ հենացատկում, որտեղ նվաճել է բրոնզը և գերանի վրա, որտեղ դարձել է 4-րդը։

2021

2021 թվականի Ռուսաստանի առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան Պենզայում ոսկե մեդալ է նվաճել անհավասար զուգափայտերի վրա, արծաթե մեդալ՝ թիմում և անհատական բազմամարտում ու ազատ վարժություններում։

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Վլադիսլավան զբաղեցրել է բացարձակ առաջնության որակավորման երրորդ տեղը, սակայն չի կարողացել մասնակցել եզրափակչին՝ պարտվելով երկու հայրենակիցներին՝ Անգելինա Մելնիկովային և Վիկտորյա Լիստունովային։ Ուրազովան անհավասար զուգափայտերի վրա վարժություններում անցել է եզրափակիչ և դարձել արծաթե մեդալակիր:

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում (Տոկիո) Վլադիսլավա Ուրազովան թիմի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն Անգելինա Մելնիկովայի, Վիկտորյա Լիստունովայի և Լիլա Ախաիմովայի հետ միասին 169.528 միավորով՝ գերազանցելով ԱՄՆ-ի հավաքականին (166.096 միավոր)[9]։

Վիճակագրություն

Պատանեկան

Ուրազովան (կենտրոնում) 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում (անհավասար զուգափայտեր)
ՏարիՄրցաշարԹիմԱԲՀեն․Զուգ․ԳերանԱզատ
2017Ռուսաստանի առաջնություն4 4
Վորոնինի գավաթ
2018City of Jesolo Trophy
Ռուսաստանի առաջնություն 44
Եվրոպայի առաջնություն 2075
Վորոնինի գավաթ
2019City of Jesolo Trophy 4
Ռուսաստանի առաջնություն 4
Աշխարհի պատանեկան առաջնություն 4
Ռուսաստանի գավաթ
Top Gym

Մեծահասակներ

ՏարիՄրցաշարԹիմԱԲՀեն․Զուգ․ԳերանԱզատ
2021Ազգային առաջնություն 7
Եվրոպայի առաջնություն
Ռուսաստանի գավաթ 7
Օլիմպիական խաղեր 48

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավա Ուրազովա» հոդվածին։