Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)

Այս հոդվածը ռուս փիլիսոփայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։

Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյով (ռուս.՝ Владимир Сергеевич Соловьёв, հունվարի 16 (28), 1853[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 31 (օգոստոսի 13), 1900[1][2][3], Ուզկոե, Յասենևո շրջան[1][2]), ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Գիտությունների Կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1900)։ Կանգնած է 20-րդ դարասկզբի ռուսական հոգևոր վերածննդի ակունքներում։ Ազդեցություն է ունեցել Նիկոլայ Բերդյաևի, Սերգեյ Բուլգակովի, Սերգեյ և Եվգենի Տրուբեցկոյների, Պավել Ֆլորենսկու, Սեմյոն Ֆրանկի փիլիսոփայական հայացքների ձևավորման, ինչպես նաև բանաստեղծ–սիմվոլիստներ Անդրեյ Բելիյի և Ալեքսանդր Բլոկի ստեղծագործության վրա։

Վլադիմիր Սոլովյով
Владимир Соловьёв
Ծնվել էհունվարի 16 (28), 1853[1][2][3] Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 31 (օգոստոսի 13), 1900[1][2][3] (47 տարեկան) Ուզկոե, Յասենևո շրջան[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, հրապարակախոս, համալսարանի դասախոս, գրական քննադատ, գրող և աստվածաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[4], աստվածաբանություն[4], պոեզիա[4], հրապարակախոսություն[4] և գրաքննադատություն[4]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5][4][6]
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Տրուբեցկոյ
Ազդվել էԱրթուր Շոպենհաուեր և Պլատոն
ՀայրՍերգեյ Սոլովյով (պատմաբան)[1]
ԱշակերտներՍերգեյ Տրուբեցկոյ
 Vladimir Sergeyevich Solovyov Վիքիպահեստում

Դանիիլ Անդրեևի կարծիքով Սոլովյովը «միակ ռուս փիլիսոփան է, որն արժանի է այդ անվանը առանց որևէ վերապահման»[7]

Հիմնական կրոնա–փիլիսոփայական երկեր

  • Զուտ գիտության փիլիսոփայական սկզբունքները (Философские начала цельного знания, 1877)
  • Ընթերցումներ աստվածամարդկության մասին (Чтения о богочеловечестве, 1878)
  • Վերացական սկզբունքների քննադատություն (Критика отвлеченных начал, 1880)
  • Արվեստի ընդհանուր իմաստը (1890)[8]
  • Միջնադարյան աշխարհընկալման անկման մասին (Об упадке средневекового миросозерцания, 1891)
  • Սիրո իմաստը (Смысл любви, 1894)
  • Բարության արդարացումը (Оправдание добра, 1897)
  • Երեք զրույց պատերազմի, առաջընթացի և համաշխարհային պատմության ավարտի մասին (Три разговора о войне, прогрессе и конце всемирной истории, 1900)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)» հոդվածին։