Վլադիմիր Կոմարով (ԽՍՀՄ հերոս)

Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով (ռուս.՝ Владимир Михайлович Комаров, մարտի 16, 1927(1927-03-16)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 24, 1967(1967-04-24)[1][2][3][…], Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հոկտեմբերի 19, 1964 և ապրիլի 24, 1967

Վլադիմիր Կոմարով
Владимир Михайлович Комаров
[[Պատկեր:
|250px| ]]
Վլադիմիր Կոմարովը 1965 թ. հուլիսի 1-ին (հատված խմբակային նկարից
Բնօրինակ անուն ազգանունВладимир Михайлович Комаров
Ի ծնեՎլադիմիր Միխայլովիչ Կոմարով
ՊետությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունՏիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում
ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ
ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ
Առաքելություն«Վոսխոդ»
Ծնվել է1927 մարտի 16
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է1967, ապրիլի 24
Մահվան վայրըԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
ԿրթությունՄոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոց, Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարան, Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիա
Պարգևներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմարով (այլ կիրառումներ)

Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949) և Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընգրկվել է 1960 թվականին։ 1964 թվականի հոկտեմբերի 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կոնստանտին Ֆեոկտիստովի և Բորիս Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ։

Զոհվել է 1967 թվականի ապրիլի 24-ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Կոմարովի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը ((1836) Կոմարով

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 532
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կոմարով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։