Վլադե Դիվաց

Վլադե Դիվաց (սերբ.` Владе Дивац, փետրվարի 3, 1968(1968-02-03), Պռիեպոլյե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սերբ և հարավսլավացի նախկին բասկետբոլիստ։

Վլադե Դիվաց
Владе Дивац

ԴիրքըԿենտրոնական
Համար№ 12, 21
Ի ծնե տրված անունըՎլադե Դիվաց
Владе Дивац
Ծննդյան ամսաթիվփետրվարի 3, 1968 (56 տարեկան)
ԾննդավայրՀարավսլավիա Պռիեպոլյե, ՍՍՀ Հարավսլավիա
ԱզգությունՍերբիա Սերբ
Հասակ216 սմ
Դրաֆթի տարի1989 / ռաունդ` 1 / ընտր.` 26-րդ
Դրաֆթ ակումբԼոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
ՀարավսլավիաԿԿ Սլոգա (1983–1986)
ՀարավսլավիաԿԿ Պարտիզան (1986–1989)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1989–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (1996–1998)
ՀարավսլավիաՑռվենա Զվեզդա Բելգրադ (1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (1999–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2004-2005)

Դիվացը եղել է առաջին եվրոպացի բասկետբոլիստներից, որոնք 1980-ականներին տեղափոխվեցին և իրենց պրոֆեսիոնալ կարիերաները շարունակեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Դիվացը Քարիմ Աբդուլ-Ջաբարի, Թիմ Դանքանի, Շաքիլ Օ'Նիլի, Քևին Գառնեթի և Հակիմ Օլաջուվոնի հետ պատկանում է այն NBA-ի բասկետբոլիստների շարքին, ովքեր իրենց կարիերայում ընդհանուր առմամբ ունեցել են ավելին քան 13000 միավոր, 9000 անդրադարձ, 3000 արդյունավետ փոխանցում և 1500 բլոկշոտ[2]։ 2010 թ.-ի օգոստոսի 20-ին Դիվացը դառնում է ՖԻԲԱ-ի փառքի սրահի անդամ՝ ի նշան նրա՝ միջազգային մրցույթներում ցուցաբերած նշմարելի խաղին[3]։ Մտնում է նաև Եվրալիգայի պատմության 50 առավել մեծ ավանդ ունեցող անձանց ցուցակի մեջ[4]։

Բասկետբոլից դուրս Դիվացը հայտնի է նաև որպես բարերար և մարդասեր, ով մեծաքանակ օգնություն է տրամադրել սերբ և աֆրիկացի մանուկներին[5][6]։ 2008 թ.-ի հոկտեմբերի 16-ին Դիվացը նշանակվել է որպես հումանիտար հարցերով պետական խորհրդատու։ 2009 թ.-ի փետրվարի 24-ից զբաղեցնում է Սերբիայի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադե Դիվաց» հոդվածին։