Վլադա Ավրամով

Վլադա Ավրամով (սերբ.՝ Влада Аврамов, ապրիլի 5, 1979(1979-04-05)[1], Նովի Սադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ, որը երկրի ազգային հավաքականում անցկացրել է երկու խաղ։

Վլադա Ավրամով
Քաղաքացիությունը Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 5, 1979(1979-04-05)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՆովի Սադ, ՀՍՖՀ
Հասակ188 սանտիմետր
Քաշ85 կիլոգրամ
Դիրքդարպասապահ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1999—2001Սերբիա Վոյվոդինա44 (−?)
2001—2006Իտալիա Վիչենցա86 (−110)
2005—2006  Իտալիա Պեսկարա26 (−24)
2006—2011Իտալիա Ֆիորենտինա5 (−7)
2006—2007  Իտալիա Տրևիզո38 (−41)
2011—2014 Իտալիա Կալյարի31 (−32)
2014—2015Իտալիա Տորինո0 (0)
2014—2015  Իտալիա Ատալանտա1 (−1)
2015Ճապոնիա Տոկիո8 (−7)
Ազգային հավաքական
2007 Սերբիա Սերբիա2 (−2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Ավրամովն իր կարիերան սկսել է «Վոյվոդինա» (Նովի Սադ) ակումբում, որտեղ նորամուտը նշել է 19 տարեկանում Սերբիայի առաջնությունում 1999 թվականին, անցկացրել է 16 հանդիպում։ 2000 թվականին դարպասում իր խաղով գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը։

2001 թվականի ամռանը նրան գնել է իտալական «Վիչենցան», Սերիա B-ում նրա նորամուտը կայացել է «Կալյարիի» հետ խաղում։ «Վիչենցայում» անցկացրած հինգ տարիների ընթացքում նա մասնակցել է 86 հանդիպման։ 2005/06 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Պեսկարայում»։

2006 թվականի հունիսին տեղափոխվել է «Ֆիորենտինա», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[2]։ Բայց ավելի փորձառու դարպասապահներ Սեբաստիան Ֆրեյի և Բոգդան Լոբոնցի կողմից մրցակցության պատճառով վարձավճարով տեղափոխվել է «Տրևիզո», որտեղ դարձել է հիմնական դարպասապահ և անցկացրել 38 հանդիպում։ 2007 թվականի ամռանը վերադառնալով Ֆլորենցիա՝ դարձել է թիմի երկրորդ դարպասապահը, Սերիա A-ում իր նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 17-ին «Ֆիորենտինա» - «Կատանիա» (2-1) խաղում։

2011 թվականի հուլիսի 19-ին «Կալյարի» ակումբը «Ֆիորենտինայից» գնել է խաղացողի նկատմամբ բոլոր իրավունքները[3]։ Երկու մրցաշրջանի ընթացքում Ավրամովը հիմնական դարպասապահ Միքայել Ագացիի փոխարինողն էր, բայց 2013/2014 մրցաշրջանում նա կանոնավոր կերպով խաղում էր՝ անցկացնելով 23 հանդիպում Սերիա A-ում։

2014 թվականի հուլիսի 19-ին Ավրամովը տեղափոխվել է «Տորինո»[4], սակայն, ոչ մի խաղ չխաղալով թիմի կազմում, նույն տարվա սեպտեմբերի 1-ին մեկ տարով վարձավճարով տրվել է «Ատալանտային»[5]։ «Ատալանտայում» նա փոխարինող դարպասապահ էր և մրցաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը երեք խաղի։ 2015 թվականի ամռանը Ավրամովը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

2015 թվականի սեպտեմբերի 2-ին Ավրամովը պայմանագիր է կնքել ճապոնական «Տոկիո» ակումբի հետ[6]։ Թիմում նա անցկացրել է չորս ամիս, որի ընթացքում 8 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի առաջնությունում։ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հեռացել է Ճապոնիայից[7]։

Միջազգային կարիերա

Ավրամովը Սերբիայի ազգային հավաքական է հրավիրվել 2006 թվականին։ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ նա թիմի պահեստային դարպասապահն էր։ Նորամուտը հավաքականում տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 21-ին Լեհաստանի ազգային հավաքականի հետ խաղում։ Ավրամովը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, որն ավարտվել է 2-2 հաշվով։ 2007 թվականի նոյեմբերի 24-ին նա ազգային հավաքականում անցկացրել է իր երկրորդ և վերջին հանդիպումը, որում Սերբիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ազգային թիմին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադա Ավրամով» հոդվածին։