Մայիս ամսվա օրերը Մայիսի 1 Արամ Խաչատրյան, 1960 ական թթ. լուսանկար Հայաստանում նշվում է աշխատանքի օրը։
408 թ. – մահացել է Բյուզանդիայի կայսր Արկադիոսը (ծն. 377 թ.)։1786 թ. – Վիեննայի թագավորական թատրոնում բեմադրվեց Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան ։1939 թ. – ծնվել է Ռոզի Արմենը , ֆրանսահայ երգչուհի։1941 թ. – տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է։1949 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան ։1978 թ. – մահացել է Արամ Խաչատրյանը , հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր (ծն. 1903 թ.)։1945 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ Ռայխստագի վրա խորհրդային զորքերը բարձրացրեցին Հաղթանակի նշանը։1967 թ. – տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի և Պրիսցիլլա Փրեսլիի հարսանյաց արարողությունը ։2004 – Չեխիան , Հունգարիան , Լեհաստանը , Կիպրոսը , Սլովակիան , Սլովենիան , Լատվիան , Լիտվան , Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ։ Սա ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է։
Մայիսի 3 Վթարի զոհերին նվիրված խաչքար Երևանում, Նորքի 8-րդ զանգվածում 1994 թվականից սկսած տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր ։
1494 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո։1469 թ. – ծնվել է Նիկոլո Մաքիավելին , իտալացի գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ (մահ. 1527 թ.)։1791 թ. – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում ։1865 թ. – մահացել է Ադոլֆ Ադանը , ֆրանսիացի երգահան, նշանավոր օպերաների և բալետների հեղինակ (ծն. 1803 թ.)։1937 թ. – Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիցերյան մրցանակի : Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։1941 թ. – ծնվել է Նոնա Գափրինդաշվիլին , վրացի նշանավոր շախմատիստուհի , աշխարհի չեմպիոն։ Առաջին կինն է, ում շնորհվել է միջազգային կարգի գրոյսմայստերի կոչում։1999 թ. – Օկլահոմա նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթի քաղաքում ավերիչ փոթորկի հետևանքով մահացավ 36 մարդ։ Փոթորկի վնասը կազմեց ավելի քան մեկ միլիարդ դոլար։2006 թ. – Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի ՝ վթարի ենթարկվեց ընկնելով ծովը։ Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ թվով 113 հոգի։
Մայիսի 4 Օդրի Հեփբերն 1715 թ. – Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը։1928 թ. – ծնվել է Հոսնի Մուբարաքը , Եգիպտոսի 4-րդ նախագահը: 2011 թ. Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերից հետո հրաժարական է տվել։1929 թ. – ծնվել է Օդրի Հեփբերնը , հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ: (մահ. 1993 թ.)։1932 թ. – հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով։1949 թ. – ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ։1955 թ. – մահացել է Ջորջե Էնեսկուն , ռումինացի նշանավոր երգահան, ջութակահար, համարվում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1881 թ.)։1979 թ. – Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը, ստացել է «երկաթյա լեդի» մականունը։1979 թ. – ծնվել է Կարեն Խուրշուդյանը , հայ բանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ։2009 թ. – Շառլ Ազնավուրը նշանակվեց ՄԱԿ -ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։
Մայիսի 5 Մարտիրոս Սարյան, 1920-ական թթ. լուսանկար
Մայիսի 6 Մառլեն Դիտրիխը «Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմում 1840 թ. – թողարկվեց առաջին փոստային նամականիշը ՝ «Սև պեննի» ։1912 թ. – մահացել է Եփրեմ Խանը , հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1868 թ.)։1915 թ. – ծնվել է Օրսոն Ուելսը , ամերիկացի ռեժիսոր, դերասան (մահ. 1958 թ.)։1929 թ. – ծնվել է Ջոն Կիրակոսյանը ՝ հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (մահ. 1985 թ.)։1959 թ. – մահացել է Վաղարշ Վաղարշյանը , հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ (Առաջին սիրո երգը , ծն. 1894 թ.)։1961 թ. – ծնվել է Ջորջ Քլունին , ամերիկացի ճանաչված դերասան։1991 թ. – Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանեցին 18 բնակչի։1992 թ. – մահացել է Մառլեն Դիտրիխը , ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի (ծն. 1901 թ.)։1994 թ. – բացվեց Միացյալ Թագավորությունը Ֆրանսիային միացնող հատուկ եվրաթունելը։2001 թ. – պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II -ը այցելեց մզկիթ ։2012 թ. – Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները ։
Մայիսի 9 Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման:
Մայիսի 11 Սալվադոր Դալի 330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն , որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս ։868 թ. – Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։1858 թ. – Մինեսոտան դարձավ ԱՄՆ -ի 32-րդ նահանգը։1864 թ. – ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը» մահ. 1960 թ.)։1895 – Անգլիայի , Ֆրանսիայի և Ռուսաստանի ՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց։1904 թ. – ծնվել է Սալվադոր Դալին , իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ. 1989 թ.)։1981 թ. – մահացել է Բոբ Մառլին , ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծն. 1945 թ.)։1984 թ. – ծնվել է Անդրես Ինիեստան , իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ ։
Մայիսի 14 1900 թ. ամառային օլիմպիական խաղերի խորհրդանիշ
Մայիսի 19 1649 թ. — ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։1712 թ. — Պետրոս I -ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ ։1780 թ. — Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։1802 թ. — Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը ։1842 թ. — տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։1892 թ. — ծնվել է Համո Բեկնազարյանը , հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան (մահ. 1965 թ.)։1911 թ. — Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։1922 թ. — ծնվել է Օհան Դուրյան ը, հայ հայտնի դիրիժոր (մահ. 2011 թ.)։1928 թ. — ծնվել է Սերգեյ Մերգելյանը , հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.)։1953 թ. — ծնվել է Շավարշ Կարապետյանը , հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16 -ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։
Մայիսի 21 Ալբրեխտ Դյուրերի Աղոթող ձեռքեր կտավը 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը , գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.)։1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին ։1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ։1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը , ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.)։1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը ։1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը , հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի ՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը , Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.)։2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները։
Մայիսի 22 Շառլ Ազնավուր 1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն , անգլիացի մեծագույն դերասաններից մեկը (մահ. 1989 թ.):1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը , ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ (մահ. 2018 թ.):1929 թ. – ծնվել է Արմեն Խոստիկյանը ՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու (մահ. 2003 թ.):1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին , ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը , Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը (մահ. 2021 թ.):1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը , որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն :1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը:
Մայիսի 24 Բոբ Դիլան 1543 թ. – մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը , լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևկենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը (ծն. 1473 թ.)։1822 թ. – Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից ։1905 թ. – ծնվել է Միխայիլ Շոլոխովը , ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1984 թ.)։1923 թ. – ծնվել է Հակոբ Հակոբյանը , հայ նշանավոր նկարիչ (մահ. 2013 թ.)։1936 թ. – ծնվել է Արամայիս Սահակյանը , հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս1941 թ. – ծնվել է Բոբ Դիլանը , ամերիկացի երգիչ, երգահան։1956 թ. – Շվեյցարիայում անցկացվեց առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը։1981 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան ։1995 թ. – տեղի ունեցավ «Քաջ սիրտը» ֆիլմի պրեմիերան՝ ռեժիսոր և գլխավոր դերասան Մել Գիբսոն ։2006 թ. – ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։2010 թ. – Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։
Մայիսի 25 1953 թ. ԱՄՆ ատոմային հրետանու փորձարկումը Նշվում է Աֆրիկայի օրը ։
1810 թ. – Արգենտինան անկախացավ Իսպանիայից ։1857 թ. – ծնվել է Սիրանույշը , հայ նշանավոր դերասանուհի (մահ. 1932 թ.)։1869 թ. – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը։1895 թ. – Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների։1910 թ. – ծնվել է Խաչիկ Դաշտենցը , հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր (մահ. 1974 թ.)։1941 թ. – ծնվել է Օլեգ Դալը , կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան (մահ. 1981 թ.)։1951 թ. – ծնվել է Վաչագան Սարգսյանը , հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։1953 թ. – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում ։1963 թ. – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն : ՄԱԿ -ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր։2003 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները։2010 թ. – Դիփ Փարփլ բրիտանական ռոք -խումբը համերգ տվեց Երևանում ։
Մայիսի 26 Կարապետ Բերկրեցու «Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ
Մայիսի 29 Հրանտ Շահինյանին նվիրված ՀՀ նամականիշ