Վիրջինիա Դևիս

Վիրջինիա Մարգարետ Դևիս (անգլ.՝ Virginia Margaret Davis, դեկտեմբերի 31, 1918(1918-12-31)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 15, 2009(2009-08-15)[3][2], Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, սցենարիստ և դերասանուհի, մանուկ տարիքում նկարահանվել է տարբեր ֆիլմերում։

Վիրջինիա Դևիս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 31, 1918(1918-12-31)[1][2]
Ծննդավայր՝Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝օգոստոսի 15, 2009(2009-08-15)[3][2] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, սցենարիստ, պարուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0205629

Կենսագրություն

Վիրջինիան ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում՝ կահույք վաճառողի ընտանիքում։ Հայրը աշխատանքի բերումով հաճախ էր բացակայում տնից[5][6]։

Վաղ գործունեություն

Վիրջինիան 1923 թվականին սկսել է աշխատել Ուոլթ Դիսնեյի Laugh-O-Gram Studio-ում[7]։ Նա խաղացել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որտեղ դերասանների նկարահանումները զուգորդվում էին անիմացիայի հետ։ Laugh-O-Gram-ի փակվելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պայմանագիր է կնքել Winkler Pictures-ի հետ՝ ֆիլմի հիման վրա սերիալ ստեղծելու համար, որը հայտնի է դարձել Alice Comedies-ի կողմից։ Դիսնեյը Վիրջինիայի ընտանիքին համոզել է Միսսուրիից տեղափոխվել Լոս Անջելես՝ սերիալում նկարահանվելու համար[8]։ Նրան բնակեցրել են Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդում՝ La Brea Apartments-ում։

Հիշելով Ալիսի մասին ֆիլմերի աշխատանքը՝ Դևիսն ասել է. «Դա հիանալի ժամանակ էր՝ լի զվարճանքներով, արկածներով և խաղերով։ Ես պաշտում եմ Վոլտին, ինչպես ցանկացած երեխա։ Նա արտահայտիչ բացատրում էր ինձ իմ դերը։ Իմ սիրած ֆիլմերից էր Alice's Wild West Show-ն։ Չնայած գանգուրներով գեղեցիկ դեմքին՝ իրականում ես թզուկ էի, և այս ֆիլմը թույլ տվեց ինձ կոպիտ գործել։ Ես մեծ հաճույք ստացա»։

The Greater Glory

1925 թվականին Դևիսը խաղացել է Ռեզիի դերը Մեծ Փառք (The Greater Glory) ֆիլմում, որը նկարահանվել է First National Pictures-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Քուրթ Ռեհֆելդը նշել է. «Դևիսը տիրապետում է դերասանուհու յուրահատուկ տաղանդին՝ անսովոր հմտությամբ հետևելու հրահանգներին, և ունի հրեշտակի բնույթ։ Նկարահանման ժամանակ ոչ մի անգամ ես ստիպված չեմ եղել որևէ հատված երկու անգամ բացատրել։ Չնայած նրա հասուն մտածելակերպին՝ միևնույն է, նա պահպանել է իր մանկական հմայքը»։

Նկարահանման ժամանակ Դևիսը պայմանագիր է կնքել Գարի Կէրիի հետ, և նույն թվականին դերասանները միասին նկարահանվել են The Man From Red Gulch (1925) ֆիլմում։

«Կապույտ թռչուն»

1929 թվականի դեկտեմբերին Դևիսը մասնակցել է Pasadena Playhouse-ի կողմից բեմադրված «Կապույտ թռչուն» ներկայացմանը։ Բացի Դևիսից, ներկայացմանը մասնակցել է 150 երեխա, որոնց թվում էր՝ Ջանեթ Հորնինգը, որն ընդամենը երկու տարեկան էր։

Այլ աշխատանքներ

Դևիսը մասնակցել է Դիսնեյի առաջին լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» (1937) ունկնդրմանը, ինչպես նաև փորձել է դեր խաղալ «Պինոկիոյում» (1940)։

Գործունեության ավարտ

Հաջորդ 20 տարիների ընթացքում Դևիսն աշխատել է հոլիվուդյան ստուդիաներում՝ կատարելով մանկական դերեր, իսկ ավելի ուշ՝ որպես երկրորդ պլանի դերասանուհի։ Նա երգել, պարել և նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Երեքը զույգում» (1932), «Թռիչք դեպի Ռիո» (1933), «Երիտասարդ և գեղեցկուհի» (1934), «Արձակուրդներ» (1936), «Կենդանացած օրիորդ» (1938), «Հանգստյան օրերը Հավանայում» (1941), «Կղզիների երգը» (1942) և «Հարվիի աղջիկները» (1946)։ Մի քանի անգամ նա օգտագործել է Մերի Դեյլի կեղծանունը (անգլ.՝ Mary Daily), որի ներքո հայտնվել է, օրինակ, «Ձեռքեր ժայռերի միջով» (անգլ․՝ Hands Across the Rockies) ֆիլմում Բիլ Էլիոթի հետ։ Նա նաև որոշ ժամանակ աշխատել է Դիսնեյի Ink-and-Paint Department ստուդիայում[6]։

Անձնական կյանք

1943 թվականին Դևիսն ամուսնացել է ռազմածովային օդաչու Ռոբերտ Մաքգիի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր։ 59-ամյա ամուսնության ընթացքում նրանք ապրել են մի քանի նահանգներում՝ Նյու Ջերսիում, Կոնեկտիկուտում, Հարավային Կալիֆոռնիայում և Այդահոյում։ 25 տարվա ընթացքում Վիրջինիան աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ, հիմնականում Իրվայնա (Կլաիֆոռնիա) և Բոյսե (Այդահո) շրջաններում[6]։

Մահ

2009 թվականի օգոստոսի 15-ին երկարատև հիվանդությունից հետո Վիրջինիան մահացել է սեփական մահով իր տանը՝ Կորոնայում (Կալիֆոռնիա)` 90 տարեկան հասակում[5][6]։

Մրցանակներ

1988 թվականին ստացել է Disney Legends մրցանակը անիմացիայի համար[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Los Angeles Times, "New Members of Players' Club", April 20, 1924, p. J3
  • Los Angeles Times, "Older Sisters' Art Emulated", August 23, 1925, p. 20
  • Los Angeles Times, "Tiny Actress in Blue Bird", December 29, 1929, p. 20
  • Los Angeles Times, "Around And About in Hollywood", March 24, 1934, p. 7