Վիսոկայե

Վիսոկայե (բելառուսերեն՝ Высо́кае, ռուսերեն՝ Высо́кое, ուկրաիներեն՝ Високе, լեհերեն՝ Wysokie), շրջանային ենթակայության քաղաք Բելառուսում՝ Բրեստի մարզի Կամենեցի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք, մարզկենտրոնից 30 կիլոմետր դեպի հյուսիս, Լեհաստանի հետ Բելառուսի ունեցած պետական սահմանի մոտ։ Բելառուսի ծայր արևմտյան քաղաքն է[2], որից ոչ հեռու՝ Բուգ գետի ափին է գտնվում այդ հանրապետության ծայր արևմտյան կետը[3]։

Բնակավայր
Վիսոկայե
բելառուս․՝ Высокае
Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում14-րդ դար
Մակերես5,5625 կմ²
ԲԾՄ151 մետր
Բնակչություն4913 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ1631
Փոստային դասիչ225080
Վիսոկայե (Բելառուս)##
Վիսոկայե (Բելառուս)

2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.113[4]:

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է XIV դարում՝ մեծ իշխան Գեդիմինասի այցելության առնչությամբ։ 1494 թվականին Ալեքսանդր Առաջին Յագելոնը մագդեբուրգյան իրավունք և զինանշան է շնորհել քաղաքին։ 1647 թվականին բնակավայրը դարձել է Սապեգո իշխանական տոհմի սեփականությունը։ Սապեգոներն այստեղ ամրոց են կառուցել, որը 1748 թվականին այրվել է։ Լեհաստանի երրորդ բաժանման արդյունքում բնակավայրը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1921 թվականին մտել է Լեհաստանի, 1939 թվականին՝ Բելառուսի կազմի մեջ[5][6][7]։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակը[8][9][10][11].
Բնակչության ազգային կազմը ըստ 1959 թ. մարդահամարի տվյալների[12]
ընդամենը (1959)բելառուսներռուսներուկրաինացիներլեհեր
2625176667,28%65224,84%963,66%873,31%

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Wysokie Litewskie in the Geographical Dictionary of the Kingdom of Poland (1895) (Լեհերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսոկայե» հոդվածին։