Վիոլա Ամերդ

Շվեյցարիայի ֆեդերալ խորհրդի անդամ

Վիոլա Պատրիսիա Ամերդ (գերմ.՝ Viola Patriessija Amherd, հունիսի 7, 1962(1962-06-07)[2], Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ[3], 2024 թվականի հունվարի 1-ից՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Շվեյցարիայի Քրիստոնեական-դեմոկրատական ազգային կուսակցության ներկայացուցիչ։

Վիոլա Ամերդ
 
Կուսակցություն՝The Centre?[1]
Կրթություն՝Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան և Նոտար
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհունիսի 7, 1962(1962-06-07)[2] (62 տարեկան)
ԾննդավայրԲրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
 
Կայք՝vbs.admin.ch/de/departementschefin
vbs.admin.ch/fr/cheffe-du-departement
vbs.admin.ch/it/capo-del-dipartimento
vbs.admin.ch/en/head-of-the-department

Կենսագրություն

Դաշնային խորհրդի պաշտոնական լուսանկարը Ամհերդի նախագահության տարում

Վիոլա Ամերդը ծնվել է 1962 թվականի կեսերին։ 1982 թվականին ավարտել է հայրենի քաղաքի Լատինական գիմնազիան։ Դրանից հետո ընդունվել է Ֆրիբուրի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 5 տարի անց՝ 1987 թվականին։ 1991 թվականից Բրիգում աշխատել է որպես իրավաբան և նոտար։

1992 թվականին դարձել է հայրենի քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1996 թվականին դարձել է փոխնախագահ, իսկ 2000 թվականին՝ Բրիգի մունիցիպալիտետի նախագահ։ 2005 թվականի մայիսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը նա Շվեյցարիայի ազգային խորհրդարանի ստորին պալատի անդամ էր։

2018 թվականի դեկտեմբերի սկզբին Վիոլան ընտրվել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Դեկտեմբերի կեսերին նշանակվել է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի նախարարի պաշտոնում՝ դառնալով երկրում առաջին կինը, որը ղեկավարել է այդ նախարարությունը[4]։ Դաշնային խորհրդում Վալե կանտոնից եղել է առաջին կինը։ 2019 թվականի հունվարի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Անձնական կյանք

Ամուսնացած չէ, բնակվում է հայրենի քաղաքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա Ամերդ» հոդվածին։