Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ)

«Վիկտոր Ֆրանկենշտեյն» (անգլ.՝ Victor Frankenstein), ամերիկյան դրամատիկական սարսափ, նկարահանված ռեժիսոր Պոլ Մագկիկանի կողմից։ Սցենարը գրել է Մաքս Լենդիսոմը, հիմնված 1831 թվականին Մերի Շերիի կողմից գրած «Ֆրանկենշտեյն կամ Ժամանակակից Պրոմեթևսը» գրքի սցենարի վրա։ Ֆիլմում նկարահանվել են Ջեյմս Մաքէվոյը Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերում, և Դենիել Ռեդկլիֆը նրա օգնական՝ Իգորի դերում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստան է եկել 2015 թվականի նոյեմբերի 26-ին։

Վիկտոր Ֆրանկենշտեյն
անգլ.՝ Victor Frankenstein
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, դրամա, ֆանտաստիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՖրանկենշթեյն
Թվական2015 և մայիսի 12, 2016[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ ՄաքԳիգան
ՊրոդյուսերՋոն Դևիս
Սցենարի հեղինակՄաքս Լանդիս
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Ջեյմս Մաքէվոյ, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Էնդրյու Սքոթ, Չարլզ Դենս[2], Լուիզա Բրիլի[2], Մարկ Գեթիս[2], Ֆրեդի Ֆոքս[2], Դենիել Մեյս[2], Guillaume Delaunay?[2], Քալլում Թերներ[2], Ալիսթեր Փեթրի[2], Ադրիան Շիլլեր[2] և Սփենսեր Ուայլդինգ
ՕպերատորՖաբիան Վագներ
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժAndrew Hulme?
Պատմվածքի վայրԼոնդոն
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն109 րոպե
Շահույթ34 227 298 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Victor Frankenstein (film) Վիքիպահեստում

Սյուժե

Պատմությունը պատմվում է Իգորի կողմից։ Ֆիլմում նա ցույց է տալիս իր ընկեր՝ Վիկտոր ֆոն Ֆրանկենշտեյնին, որը հետագայում հայտնի է դառնում Ֆրակենշտեյն անունով, որպես մարդ-լեգենդ[4]։

Դերերում

ԴերասանԴեր
Ջեյմս ՄաքէվոյՎիկտոր Ֆրանկենշտեյն
Դենիել ՌեդկլիֆԻգոր, Վիկտորի օգնականը
Ջեսիկա Բրաուն ՖինդլեյԼորելեյա
Էնդրյու ՍկոթՌոդերիկ Տերպին
Չարլզ ԴենսՎիկտորի հայրը
Մարկ ԳեթիսԴեթվեյլեր
Ֆրեդի ՖոկսՖինեգան
Դենիել ՄեյսԲարնաբի
Բրոնսոն ՈւեբՌեֆերտի
Վալին Կեյնօրիորդ Ուինսրոպ

Արտադրություն

Ֆիլմը թողարկվել է «20th Century Fox» ընկերության կողմից[5]։ 2012 թվականի սեպտեմբերին պաչզ դարձավ, ռեժիսորի աթոռը պետք է զբաղեցնի Պոլ Մակգիգանը[6]։ Դենիել Ռեդկլիֆը սկսում է ֆիլմի նկարահումների մասին խոսակցությունները, թե որտեղ պետք է նկարեն, և ստանում է ֆիլմում Իգորի դերը 2013 թվականին[7]։ Դրանից մի քանի ամիս հետո հուլիսին ֆիլմ է մտնում նաև հայտնի դերասան Ջեյմս Մաքէվոյ, որպես Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերակատար, իսկ արդեն սեպտեմբերն Լորելեյաի դերը ստանձնում է Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը։ 2013 թվականի հոկտեմբերին, որոշվում է հետաձգել ֆիլմի պրեմիերան, այսինքն 2014 թվականի հոկտեմբերի 17-ի փոխարեն, ֆիլմը էկրաններ կբարձրանա 2015 թվականի հունվարի 16-ին[8]։ Այդ նույն թվականի մարտին ֆիլմը պրեմիերայի օրը փոխվում է 2015 թվականի հոկտեմեբրի 2-ին[9]։ Նկարահանումները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, «Longcross» և «Twickenham Film Studios» ստուդիաններում, նաև «Chatham Historic Dockyard» ստուդիայում[10]։ Հիմնական նկարահանումները սկսել են 2013 թվականի նոյեմբերի 25-ին և ավարտվել են 2014 թվականի մարտի 20-ին[11][12]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ)» հոդվածին։