Վիկտոր Կլասոն

ֆուտբոլիստ

Վիկտոր Յոհան Անտոն Կլասոն (շվեդ.՝ Viktor Claesson; հունվարի 2, 1992(1992-01-02)[1], Värnamo, Յոնչյոպինգ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Վիկտոր Անտոն
Viktor Claesson
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՎիկտոր Յոհան Անտոն Կլասսոն
Քաղաքացիությունը Շվեդիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 2, 1992(1992-01-02)[1] (32 տարեկան)
ԾննդավայրVärnamo, Յոնչյոպինգ, Շվեդիա
Հասակ183 սմ
Քաշ79 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿրասնոդար
Համար16
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2008—2011Շվեդիա Վերնամու71 (29)
2012—2016Շվեդիա Էլֆսբուրգ134 (32)
2017—այժմՌուսաստան Կրասնոդար46 (12)
Ազգային հավաքական
2009Շվեդիա Շվեդիա (մնիևչ 17)2 (0)
2009—2010Շվեդիա Շվեդիա (մինչև 19)9 (3)
2011—2015Շվեդիա Շվեդիա (մինչև 21)20 (1)
2012—այժմՇվեդիա Շվեդիա26 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբայի կարիերա

Անտոնը սկսլ է իր կարիերան «Վերնամում» ակումբի կազմում, իր հայրենի քազաքում։ 2011 թվականին Անտոնը պայմանագիր է կնքել «Սուպերետտան» ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտում նա դարձել է թիմի լավագուլն ռմբարկուն մրցաշարի ընթացքում։ 2012 թվականի սկզբին Անտոնը տեղափոխվել է «Էլֆսբուրգ» ակումբի կազմ։ Մարտի 31-ին «Յուրգորդեն» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը Ալլսվենսկան լիգայի շրջանակներում[2]։ Ապրիլի 12-ին «Նոռչյոպինգ» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտենը խփել է իր առաջին գոլը «Էլֆսբուրգ» ակումբի կազմում[3]։ Նույն թվականին Անտոնը օգնել է իր թիմին խաղալ առաջնությունում։ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում լեհական «Ստանդարդա» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը տուգանային հրապարակից գոլ է խփել[4]։ 2014 թվականին Անտոնը դարձել է Շվեդիայի գավաթակիր։

2017 թվականի հունվարի 25-ին Անտոնը պայմանագիր է կնքել Ռուսական «Կրասնոդար» ակումբի հոտ, պայմանագրի ժամկետը կազմում էր 3,5 տարի, տրանսվերի արժեքը կազմում էր 2 մլն եվրո[5]։ Փետրվարի 16-ին Եվրոպա Լիգայի շրջանակներում Թուրքիական «Ֆեներբահչե» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղի ընթացքում Անտոնը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Փետրվարի 28-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության ժաամանակ «Ուրալա» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը դարձել է «Դուբլի» հեղինակ[7]։ Մարտի 5-ին «Սպարտակ» ակումբի դեմ խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուըշտը ՌՖՊԼ-ի շրջանակներում[8]։

Կարիերան հավաքականում

2012 թվականի հունվարի 18-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Անտոնը կատարել է իր նորամուտը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում[9]։ Հունվարի 23-ին Կատարի ազգային հաավքականի դեմ խաղի ժամանակ Անտոնը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

2017 թվականի մարտի 28-ին Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Անտոնը «Դուբլ» է ձևակերպել[10]։

2018 թվականին Անտոնը հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[11], Գերմանիայի[12], Մեքսիկայի[13], Շվեյցարիայի[14] և Անգլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ

Թիմային

«Էլֆսբուրգ»

  • Շվեդիայի չեմպիոն՝ 2012
  • Շվեդիայի գավաթի առաջնության դափնեկիր՝ 2013/14

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կլասոն» հոդվածին։