Վիկտոր Զոտին

Վիկտոր Զոտին (ռուս.՝ Ви́ктор Гаври́лович Зо́тин, դեկտեմբերի 4, 1947(1947-12-04)), ռուս դիվանագետ։

Վիկտոր Զոտին
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրդեկտեմբերի 4, 1947(1947-12-04) (76 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն

1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1994-1996 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1996-1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1998 թվականի հունվարի 22-ից մինչև 2001 թվականի մարտի 21-ը Շրի Լանկայում և Մալդիվներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2006 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2012 թվականի փետրվարի 20-ը Յամայկայում և Դոմինիկայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4][5]։
  • 2006 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2012 թվականի փետրվարի 20-ը Անտիգուա և Բարբուդայում եղե; է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2007 թվականի հունվարի 17-ից մինչև 2012 թվականի փետրվարի 20-ը Սենթ Լյուսիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][7]։
  • 2007 թվականի հունվարի 22-ից մինչև 2012 թվականի փետրվարի 20-ը Սենթ Քիթս և Նևիսյում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][8]։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի փետրվարի 18)[9]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի մարտի 11)[10]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[11]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ