Վիկտոր Ենգիբարյան

հայ քաղաքական գործիչ

Վիկտոր Ենգիբարյան (հուլիսի 11, 1981(1981-07-11), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, եվրոպագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» կուսակցությունների դաշինքից դարձել է Երևանի ավագանու անդամ։ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Վիկտոր Ենգիբարյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
 2021 նոյեմբերի 12-ից
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Կրթություն՝Երևանի պետական համալսարան (2002) և Ruhr University Bochum? (2004)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրհուլիսի 11, 1981(1981-07-11) (43 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն

Կրթություն

Սովորել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում։ Վիկտոր Ենգիբարյանը 2003 թվականին անցել է Հագենի հեռակա համալսարանի, ապա 2011 թվականին Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնի վերապատրաստման ծրագիրը։ 2018 թվականին սովորել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (ԱՄՆ)։

Աշխատանքային գործունեություն

2004-2005 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի համատեղ ծրագրի ականադաշտերի քարտեզագրող։ Նա 2005-2018 թթ․-ին եղել է Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ։ 2002-2004թթ․-ին հանդիսացել է Հայ ակադեմիականների միություն 1860 կազմակերպության (Գերմանիա) վարչության անդամ։

2011 թվականից Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական անդամ է։ 2011-2013թթ․-ին աշխատել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունում (GIZ) որպես միջազգային համագործակցության հարցերով խորհրդատու։

Կուսակցական գործունեություն

Վիկտոր Ենգիբարյանը եղել է Գագիկ Ծառուկյանի խորհրդականը և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ[2]։

Մինչև 2018 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ[3]։

2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» կուսակցությունների դաշինքից դարձել է Երևանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին[4]։

2018 թվականի դեկտեմբերից «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ էր։

2018 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։

Ազգային ժողովի պատգամավոր

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։ Ազգային ժողովում ղեկավարել է Հայաստան-Ավստրիա բարեկամական խումբը, 2019-ից ղեկավարել է Եվրոնեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը, անդամակցել է ՆԱՏՕ ԽՎ ասոցացված պատվիրակությանը և ՀՀ-ԵՄ համագործակցության և գործընկերության հանձնաժողովին։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու երեխա[5]։

Ծանոթագրություններ