Վիկտոր Դոբրոնրավով

Վիկտոր Ֆեոդորովիչ Դոբրոնրավով (ռուս.՝ Ви́ктор Фёдорович Добронра́вов, մարտի 8, 1983(1983-03-08), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, երգիչ, երաժիշտ, «Ковер-Квартет» երաժշտական խմբի լիդեր։ ՌԴ վաստակավոր արտիստ (2018)[1]։ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆեոդոր Դոբրոնրավովի որդին։

Վիկտոր Դոբրոնրավով
Ծնվել էմարտի 8, 1983(1983-03-08) (41 տարեկան)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և երգիչ
Ծնողներհայր՝ Ֆեոդոր Դոբրոնրավով
Պարգևներ և մրցանակներ
viktor-dobronravov.ru

Կենսագրություն

Վիկտոր Դոբրոնրավովը ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հայրը՝ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովն է (2003 թվականից՝ Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան)։ Մայրը՝ Իրինա Դոբրոնրավովա, աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Կրտսեր եղբայրը՝ դերասան Իվան Դոբրոնրավովն է։

1990 թվականին Դոբրոնրավովների ընտանիքը, որն այդ ժամանակ բնակվում էր Վորոնեժում, տեղափոխվեց Մոսկվա, որտեղ Կոնստանտին Ռայկինը սկսնակ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովին հրավիրեց հանդես գալու «Սատիրիկոն» պետական թատրոնի թատերախմբում։

2000 թվականին՝ Մոսկվայում միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Վիկտորն ընդունվեց Բ. Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտեց 2004 թվականին (կուրսի գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Կնյազև)[2]։

2004 թվականին գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուլյանովը նրան հրավիրեց Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։ Միջին սերնդի վախթանգովցիների առաջատար դերասանն է։ Իրենց ներկայացումներում գլխավոր դերերը նրան են վստահում ռեժիսորներ Ռիմաս Տումինասը և Յուրի Բուտուսովը, Վլադիմիր Իվանովը և Անժելիկա Խոլինան[3]։

Սերգեյ Կազարնովսկու «Երաժշտա-դրամատիկական արվեստի դասարան-կենտրոն»-ի «Էնիկի-Բենիկի» մանկական մյուզիքլում կատարել է գլխավոր դերը, հանդես է գալիս նաև «Ստրաստնոյի» թատերական կենտրոնում։

2009 թվականին հաղթել է «Գտի՛ր հրեշին» հեռուստաքասթինգում և ստացել «Սթեյջ Էնթերթեյնմենթ» ընկերության «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում տղամարդու գլխավոր դերը[3]։ Մյուզիքլի պրեմիերան կայացել է 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։

Վիկտորը պարբերաբար նկարահանվում է կինոյում և սերիալներում։ Նրա վերջին նախագծերից են «Պալմա»-ն, «Աշխարհի չեմպիոնը» և «Եղևնիներ 8»-ը։ Երբեմն նաև զբաղվում է ֆիլմերի հնչյունավորմամբ, օրինակ՝ «Զակ Սնայդերի արդարության լիգա» ֆիլմում հնչյունավորել է Ջոկերին։ 2022 թվականի հունիսի սկզբին ռուսական վարձույթում է հայտնվել «Կոշչեյ։ Հարսնացուներ առևանգողը» անիմացիոն կատակերգությունը, որտեղ Դոբրոնրավովը հնչյունավորել է գլխավոր հերոս Կոշչեյին[4]։

Անձնական կյանք

Վիկտոր Դոբրոնրավովն ամուսնացել է 2010 թվականի մարտի 23-ին[5]։ Կինը՝ Ալեքսանդրա Տորգուշնիկովան է (ծնվ.՝ 1987 թ.)[6], Վիկտորի դասընկերուհին է եղել, ավարտել է Մ. Լիտովչինի անվան հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտը։ Մասնագիտությամբ կինոօպերատոր է, սակայն զբաղվում է լուսանկարչությամբ. լուսանկարներ է անում Ե. Վախթանգովի անվան թատրոնի համար։ Դուստրերն են՝ Վարվառան (ծնվ.՝ դեկտեմբերի 17, 2010)[5][6] և Վասիլիսան (ծնվ.՝ մայիսի 31, 2016)։

Երաժշտական գործունեություն

Վիկտոր Դոբրոնրավովը 2018 թվականի ապրիլի 24-ին Ե. Վախթանգովի անվան թատրոնի Արտ-կաֆեում ստեղծում է «Ковер-Квартет» երաժշտական խումբը։ Կվարտետը կազմված է երաժիշտներից և դերասաններից, որոնք տարբեր ոճերով են նվագում (ջազ, սոուլ, ֆանկ)։ Կատարում է արտասահմանյան հայտնի հիթերի քավերներ (Մայքլ Բուբլե, Ռեյ Չարլզ, Ջեյմի Քալում, Radiohead և Queen)[3]։

«Ковер-Квартет» խմբի անդամներն են[5]՝

  1. Վիկտոր Դոբրոնրավով (վոկալ)
  2. Միխայիլ Շկլովսկի (բաս կիթառ), Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի դերասան
  3. Դմիտրի Վոլկով (կախոն, պերկուսիա), Լենկոմ թատրոնի դերասան
  4. Միխայիլ Սպասիբո (ստեղնավոր գործիքներ)
  5. Պավել Սուրաև-Կորոլյով (կիթառ)

Մրցանակներ և պարգևներ

  • ՌԴ վաստակավոր արտիստ (օգոստոսի 21, 2018)[1]
  • ՌԴ ՊՆ «Հայրենիքի հերոսների հիշատակի» մեդալ (դեկտեմբերի 29, 2021)` «Հերոս 115» պատմական գեղարվեստական ֆիլմում Իվան Ռոսլու դերի համար
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
  • «Զվեզդա տեատրալա» ամենամյա VII թատերական մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
  • «Ոսկե դիմակ» ռուսական ազգային մրցանակի առաջադրում դրամատիկական թատրոնի մրցույթում` «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2016)
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Էդիպուս արքա» ներկայացման մեջ Էդիպուս արքայի դերի համար (2017)
  • Մոսկվա քաղաքի՝ գրականության և արվեստի ոլորտի մրցանակ «Թատերական արվեստ» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2017)

Դերերը թատրոնում

Դիպլոմային ներկայացումներ
ՀեղինակՌեժիսորՆերկայացում
Ժակ ՕֆենբախՄիխայիլ ԲորիսովՓարիզյան կյանք
Վասիլի ՇուկշինՌոդիոն ՕվչիննիկովՔմահաճ ձիեր
Ե. Վախթանգովի անվան թատրոն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2004Ալեքսանդր ԳորբանՎյաչեսլավ ՇալևիչԱլի Բաբան և 40 ավազակներըՅուսուֆ
2004Ալեքսանդր ՊուշկինՊյոտր ՖոմենկոՊիկովայա դամա1-ին հյուր/երիտասարդ հովվապետ/սենեկասպասավոր/դռնապան/ծառա
2004Միխայիլ ՍտարիցկիԱլեքսանդր ԳորբանԵրկու նապաստակների հետևից...դարբին Ստեփան/Սվիրիդ Գոլոխվաստով
2004ՄոլիերՎլադիմիր ՄիրզոևԱմֆիտրիոնգիշեր
2004Էդմոն ՌոստանՎլադիմիր ՄիրզոևՍիրանո դը ԲերժերակԼինիեր
2004Անտոն ՉեխովՊավել ՍաֆոնովՃայըՍեմյոն Մեդվեդենկո
2004Լեոնիդ ԶորինՎլադիմիր ԻվանովԱրքայական որսԲելոգլազով
2004Ֆլորիմոն ԷրվեՎլադիմիր ԻվանովՄադմուազել ՆիտուշՍելեստեն
2005Ալեքսանդր ՎամպիլովԴմիտրի ՊետրունՉուլիմսկն անցած ամառՊաշկա
2006Լոպե դե ՎեգաՅուրի ՇլիկովՇունը դեզի վրաՏեոդորո
2007Ջոն ՍտայնբեքՎլադիմիր ԻվանովՄեկ թաղամասի ճշմարտագույն լեգենդըՊիլոն
2008Մառլեն ԴիտրիխԱնժելիկա ԽոլինաԿանանց ափըԿրեմագույն տանգո
2008Ուիլյամ ՇեքսպիրՌիմաս ՏումինասՏրոիլուս և ԿրեսիդաԱքիլլես
2010Միխայիլ ԼերմոնտովՌիմաս ՏումինասԴիմակահանդեսծառա
2010Ուիլյամ ՇեքսպիրՅուրի ԲուտուսովՉափն ընդդեմ չափիդատավոր
2012Լև ՏոլստոյԱնժելիկա ԽոլինաԱննա ԿարենինաԿոնստանտին Լյովին
2013Ալեքսանդր ՊուշկինՌիմաս ՏումինասԵվգենի ՕնեգինԵվգենի Օնեգին
2013Ուիլյամ ՇեքսպիրԱնժելիկա ԽոլինաՕթելլոՅագո
2014Գրիգորի ԿանովիչՌիմաս ՏումինասԺպտա՛ մեզ, տե՛ր աստվածԽլոյնե-Գենեխ
2015Միխայիլ ԲուլգակովՅուրի ԲուտուսովՓախուստՌոման Խլուդով
2016ՍոֆոկլեսՌիմաս ՏումինասԷդիպուս արքաԷդիպուս
2021Վլադիմիր ԲելդիյանՎախթանգով. դեպի Տուրանդոտ տանող ճանապարհըԼեոնիդ Վոլկով
2021Ուիլյամ ՇեքսպիրՅուրի ԲուտուսովԱրքա Լիրկոմս Գլոստեր
2021Լև ՏոլստոյՌիմաս ՏումինասՊատերազմ և խաղաղությունԱնդրեյ Բոլկոնսկի
«Ստրաստնոյի վրա» թատերական կենտրոն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2005Լեոնարդ ԳերշԱլեքսանդր ՈւստյուգովԱյս ազատ թիթեռնիկներըԴոնալդ Բեյքեր
«Արտ-Պարտնյոր XXI» թատերական գործակալություն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2005Նիկոլո ՄաքիավելիԿոնստանտին ԲոգոմոլովԿախարդական դեղըԿալիմակո
Սթեյջ Էնթերթեյնմենթ
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2009-2010Ալան ՄենկենԱննա ՇևչուկԳեղեցկուհին և ՀրեշըՀրեշ
«Մասկարադ» թատերական ընկերություն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2010-2011Եվգենի ՇվարցԻվան ՊոպովսկիՍովորական հրաշքնախարար-ադմինիստրատոր
Թերեզա Դուրովայի թատրոն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
2011Միրո ԳավրանՅակով ԼոմկինԱմեն ինչ տղամարդկանց մասինԴմիտրի Ժոյդիկ
2012-2013Ալեքսանդր ԴյումաԵգոր ԴրուժինինԵս Էդմոն Դանտեսն եմԷդմոն Դանտես
2012-2013Եգոր ԴրուժինինՄատա Հարի. սեր և լրտեսությունանհայտ
«Ֆեոդոր Դոբրոնրավով» պրոդյուսերական կենտրոն
ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացում
2017Վասիլի ՇուկշինԱլեքսանդր ՆազարովՏարօրինակները
«Ակտիվ քաղաքացի» նախագիծ (Մոսկվա)
ՏարիՌեժիսորՆերկայացումԴեր
2019Ալեքսեյ ՖրանդետտիՄոսկվա՜, ես սիրո՜ւմ եմ քեզԼյոշա

Հեռուստաներկայացումներ

ՏարիՆերկայացումԴեր
1999Բաղդադի գողը
2012Կանանց ափըԿրեմագույն տանգո
2012Տրոիլուս և ԿրեսիդաԱքիլլես
2013Եվգենի ՕնեգինԵվգենի Օնեգին
2014Ժպտա՛ մեզ, տե՛ր աստվածԽլոյնե-Գենեխ

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1998Ստեղծագործություն Հաղթանակի օրվա կապակցությամբտղան ավտոմեքենայի մեջ
2001Մոսկովյան լուսամուտներԿատվիկ
2003Հակամարդասպան 2։ Հակաահաբեկումդրվագ
2004Պատվի կոդեքս 2Կոլյա Տիտկով
2005Յոթերորդ բաժանմունքը
2005-2006Մի ծնվիր գեղեցիկՖեոդոր Կորոտկով
2006Ամեն ինչ խառնվել է տանըԱլեքս
2006Ազգային հարստությունԲորիս Կոբզև
2006Հափշտակումդրվագ
2007Ամեն ինչ հնարավոր էՎլադ
2007-2013Մարդը կադրումկամեո
2008-2010Հանցագործությունը կբացահայտվիՅուրի Ռիս
2008ՉեմպիոնԱլեքսանդր Ժիգուլյով
2009«Առաքինի մարդ» գործողությունԳրիշա
2010Խնամիներ 4Իվան Բուդկոյին ձերբակալած ոստիկան
2010Ինչի մասին են խոսում տղամարդիկՕրդինկայի վրա գտնվող ռեստորանի մատուցող
2010Ձայներ (սերիա №12)Վյաչեսլավ Մեդնիկ
2011Իսկ երջանկությունը մոտ մի տեղ էԱնդրեյ Կովալ
2011ԿարամելՍերգեյ Գոլովին
2011Ինտերնները (սերիա №126)Տերյոխին
2011Յալթա-45Կավուն
2012Մեծ հռհռոցՊյոտր
2012ՉկալովԱլեքսանդր Բելյակով
2012Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետՊետյա Բեզրուկով
2012Զինվորական հոսպիտալԳրիգորի
2013Եղբայրներ՝ փոխանակությամբՏիմոֆեյ Եգորով
2013ՁնհալՊյոտր
2013ԳորյունովՖոմա Զվերև
2013ԷքսկուրսավարըՄիտյա
2013Տարիֆ անցյալի վրաՇուրիկ
2013ՀայելիներԿոնստանտին Ռոձևիչ
2014Մայրիկ ԼյուբանՄաքս
2014Գրկի՛ր ինձՎիկտոր Դեմիդով
2014Բոլոր սահմանափակումների չեղարկումՍևա Կաշևարով
2014Չա՜ո, Ֆեդերիկո՛Անդրեյ
2014ԱճպարարըՍևա Միտրոխին
2016Այսպես է վարվում կինըԻգոր
2016Կինոտավրոս Shorts
2016Դե, բարև, Օկսանա՛ ՍոկոլովաԻլյա Պոպով
2017Մայրիկներ (№49 սերիայից)Վիկտոր
2017Ընտանեկան արժեքներԱլեքսեյ
2017ԴերասանուհինՍերգեյ Տիխի
2017Հյուսով աղջիկըԵվգենի
2017ՓողԿոնստանտին Գրոմով (երիտասարդ ժամանակ)
2017Ձեռքի ափԻգոր
2018Պահապան հրեշտակՖեոդոր Կոնդրատև
2018Սվետան այն աշխարհից (սերիա №8)Օլեգ
2018Մահվան մյուս կողմում (սերիա №1-4 «Բիստրով»)Ալեքսեյ Բրիստրով
2018Չորրորդ հերթափոխԼևչենկո
2018ՍահմանագիծԲորիս Գրաչյով
2018Т-34Ստեպան Վասիլյոնոկ
2018Օտար արյունԲորիս Գորբատով
2018Փոքր զինվորհրամանատար Կուզնեցով
2019ԳաղտնագիրԴմիտրի Իվոլգին
2019Չարի կայսրությունը
2019ԱդապտացումԱլեքսեյ Վյուգով
2020ԿացարանըՍերժ Մեզերնիցկի
2020ՀրդեհՊյոտր Վելիչուկ
2020ՍտրելցովՎյաչեսլավ Արտյոմով
2020Տխրությունից մինչև ուրախությունՌոմկա Տրիֆոնով
2020ՊալմաՎյաչեսլավ Լազարև
2020ԳրոզնիՖեոոդոր Բասմանով
2020Ամեն ինչ շատ լուրջ էղեկավար
2020ՌումբըԿիրիլ Մուրոմցև
2021Աշխարհի չեմպիոնՍերգեյ Մաքսիմով
2021Խնամիներ 7Իվան Բուդկո
2021Հերոս 115Իվան Ռոսլի
2021Հաջողակ տոմսՎիտալյա
2021Եղևնիներ 8Գլաշայի հայր
2022Տապակած հավԳլեբ Կումով
2022ՆկարիչըՄիխայիլ Ռուդակով
2022ТехнарьՇիկահեր
2022ԱնհայտըԻթան Բլեյք
2022ՄիայնակԿնյազև
2022Պատերազմ և խաղաղությունԱնդրեյ Բոլկոնսկի
2022Քիչ չարիք
2022ՀետևորդներըԱնդրեյ
2022Ֆրանսիացի վարպետըՎադիմ Բարինով
2023Իմ երջանկությունՎոլոկուշին

Պրոդյուսեր

ՏարիՖիլմ
2020Տխրությունից մինչև ուրախություն

Կրկնօրինակում

Ֆիլմեր

ՏարիՖիլմՁայն
2009Անփառունակ սրիկաներըսերժանտ Դոննի Դոնովից
2009Կոբրայի նետումը

Մուլտֆիլմեր

ՏարիՖիլմՁայն
1996Կուզիկը Նոտր ԴամիցՔվազիմոդո
2014Կյանքի գիրքՄանոլո Սանչես
2018ՍմոլֆութՄիգո
2019Արկտիկայի պահապաններըՍվիֆթի

Հնչյունավորում

ՏարիԱնվանումՁայն
2006Գնդիկ Բոքոնիկաղվես
2022Կոշչեյ։ Հարսնացուներ հափշտակողըԱնմահ Կոշչեյ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դոբրոնրավով» հոդվածին։