Վիկտոր Գուսման

Վիկտոր Ալֆոնսո Գուսման Գուսման (իսպ.՝ Víctor Alfonso Guzmán Guzmán, փետրվարի 3, 1995(1995-02-03)[1], Tonalá), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից։

Վիկտոր Գուսման
Քաղաքացիությունը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 3, 1995(1995-02-03)[1] (29 տարեկան)
ԾննդավայրTonalá
Հասակ175 սանտիմետր
Քաշ70 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Ակումբային կարիերա

Գուսմանը Գվադալախարա ակումբի շրջանավարտ է։ 2015 թվականին խաղային փորձ ձեռք բերելու համար վարձավճարով տեղափոխվել է «Պաչուկա»։ Հուլիսի 29-ին Մեքսիկայի գավաթի Ատլանտայի դեմ խաղում Վիկտորը նորամուտն է նշել նոր թիմում[2]։ Օգոստոսի 12-ին «Մոնտերեյի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2016 թվականին մայրաքաղաքային «Ամերիկա» ակումբի դեմ խաղում Գուսմանը խփել է իր առաջին գոլը «Պաչուկայի» կազմում։ Նույն տարվա ամռանը ակումբը գնել է խաղացողի տրանսֆերը «Գվադալախարայից»։ 2017 թվականին Վիկտորն օգնել է «Պաչուկային» հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։

Միջազգային կարիերա

2015 թվականին Գուսմանը ընդգրկվել է Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու Ջամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատանեկան գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Կուբայի[4], Կանադայի[5], Հոնդուրասի[6], Հաիթիի[7] և Պանամայի[8] երիտասարդական հավաքականների դեմ։ Հոնդուրասցիների դեմ խաղում Վիկտորը դարձել է գոլի հեղինակ։

Նույն թվականի ամռանը Գուսմանը մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Ուրուգվայի[9], Սերբիայի[10] և Մալիի[11] դեմ խաղերին։

2016 թվականի ամռանը Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղում էր Գերմանիայի հավաքականի դեմ[12]։

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Գուսմանը իր նորամուտն է նշել Մեքսիկայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էրիկ Գուտերեսին[13]։ Հոկտեմբերի 11-ին Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[14]։

Գոլեր Մեքսիկայի հավաքականի կազմում

#ԱմսաթիվՎայրՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցույթ
1.11 հոկտեմբերի 2018Ունիվերսիտարիո մարզադաշտ, Սան Նիկոլաս դե լոս Գարզա, ՄեքսիկաԿոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական2:23:2Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ

Թիմային

 Մեքսիկա «Պաչուկա»

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2016/2017

Միջազգային

 Մեքսիկա (մինչև 20)

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթ՝ 2015

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա