Վիկտոր Աբրահամյան (անասնաբույժ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Վահանի Աբրահամյան (փետրվարի 3, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։ Պարույր Սևակի անվան ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար (1975-1979)։ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)։
Վիկտոր Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1939[1] (85 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Գվինեա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույժ և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (2002) |
Կենսագրություն
Վիկտոր Աբրահամյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 3-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1962-1967 թվականներին եղել է Էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղի «Դեպի լույս» կոլտնտեսություն ավագ անասնաբույժը[2]։ 1967 թվականին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970 թվականին աշխատել է Մակաբուծաբանության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնում՝ որպես անասնաբույժ, ասիստենտ, դոցենտ։ 1970-1991 թվականներին դասախոսել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ 1979 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆրանսերենի դասընթացների։ 1980-1984 թվականներին դասախոսել է Գվինեայի ժողովրդահեղափոխական Հանրապետության Մամու քաղաքի անասնաբուժական ֆակուլտետում, 1990-1991 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար, 1991 թվականին՝ Երևան քաղաքի անասնաբուժական կայանի տնօրեն, գլխավոր անասնաբույժ, 1996-1999 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի դեկան, 2000-2011 թվականներին՝ անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի վարիչ, 2011-2015 թվականներին ՀԱԱՀ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, 2012 թվականին՝ ՀԱԱՀ հիմնադրամի Արհեստակցական կազմակերպության նախագահ։ 2016 թվականին եղել է ՀԱԱՀ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են ոչխարի մսի որակական ցուցանիշների վրա աղեստամոքսային նեմատոդների ազդեցության խնդիրներին։ Հեղինակ է մեկ դասագրքի, գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների[4]։
Անդամակցություն
- «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)
- «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)
- FAO կազմակերպության «Սպանդանոցների զարգացման ծրագիր ՀՀ-ում» հանձնաժողովի անդամ (2009)
- Կենդանաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ (2009)
- ՀԱԱՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ, ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ (2012)
Պարգևներ
- Երկարամյա գիտամանկավարժական և ակտիվ հասարակական գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՊԱՀ-ի ոսկե մեդալ (2009)
- «Գյուղատնտեսական նվաճումների համար» ՀՀ գուղնախարարության ոսկե մեդալ (2010)
Երկեր
- Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2012[5]։
- Բուսական ծագման հումքի և մթերքի փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2011[6]։
- Թռչնամսի թարմության որոշումը։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2010[7]։
- Մեղրի անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2010[8]։
- Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Երշիկների անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2008[9]։
- Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Մսեղեն տուփավոր պահածոների սանիտարական հետազոտությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու վերաբերյալ։ Երևան։ ՀՊԱՀ, 2007[10]։
- Գյուղատնտեսական կենդանիների հիմնական տեսակների կերակրում, 2005, տիտղթ. (Ռուս. թարգմ.՝ Վ. Աբրահամյան)
- Влияние легочных стронгилят на созревание мяса // Ветеринария, 2003, № 8 : т.л. (В. В. Абрамян)
Ծանոթագրություններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Աբրահամյան (անասնաբույժ)» հոդվածին։ |