Վիլհելմ Քրայս
Վիլհելմ Քրայս (գերմ.՝ Wilhelm Kreis; մարտի 17, 1873[1][2][3][…], Eltville am Rhein, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - օգոստոսի 13, 1955[1][2][5][…], Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ճարտարապետ։
Վիլհելմ Քրայս գերմ.՝ Wilhelm Kreis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Eltville am Rhein, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | օգոստոսի 13, 1955[1][2][5][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Ճյուղ(եր) | Heimatschutz Architecture? |
Կրթություն | Բեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Kunstgewerbeschule Düsseldorf? |
Ուշագրավ աշխատանքներ | Palatium? |
Պարգևներ | |
Անդամություն | Գերմանական Վերկբունդ և Association of German Architects? |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/D%C3%A4mmerung_f%C3%BCr_die_G%C3%B6tter_%28Wilkinus%29.jpg/220px-D%C3%A4mmerung_f%C3%BCr_die_G%C3%B6tter_%28Wilkinus%29.jpg)
Կենսագրություն
Վիլհելմ Քրայսը 20-րդ դարի առաջին կեսի գերմանացի խոշորագույն ճարտարապետներից մեկն է։ Ծնվել է Ռեյնգաուի շրջանում՝ հողաչափի ընտանիքում, ինը երեխաներից վեցերորդն է։ Ճարտարապետություն սովորել է Մյունխենում (1892-1894 թվականներին), Կարլսրուեում, Բեռլինում։ Վկայականը ստացել է Բրաունշվայգում, որտեղ նաև ծանոթացել է իր ապագա կնոջ հետ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Klein_Mutz_Bismarck_tower.jpg/170px-Klein_Mutz_Bismarck_tower.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/Palatium_K%C3%B6ln_-_S%C3%BCdostseite_-_Wilhelm_Kreis-6056.jpg/220px-Palatium_K%C3%B6ln_-_S%C3%BCdostseite_-_Wilhelm_Kreis-6056.jpg)
Դեռ ուսանող լինելով՝ Վիլհելմ Քրայսն առաջին մրցանակն է ստացել Լայպցիգում կայացած «Ազգերի ճակատամարտի հուշարձանի» մրցույթում (պայմանագիրը, այնուամենայնիվ, կնքվել է ավելի «հասուն» ճարտարապետ Բրունո Շմիցի հետ)։ 1898 թվականից Քրայսն աշխատել է որպես Դրեզդենի արվեստի ակադեմիայի ճարտարապետ Պաուլ Վալոտի օգնական և օգնել նրան Սաքսոնիայի թագավորության Լանդտագի կառուցման ժամանակ։ 1899 թվականին Քրայսի նախագծերը ստացել են Բիսմարկի աշտարակի նախագծերի մրցույթի առաջին երեք մրցանակները։ Հետագա տարիներին Գերմանական կայսրության տարածքում ստեղծվել է Քրայսի նախագծով Բիսմարկի 58 աշտարակ։
1902-1909 թվականներին ճարտարապետն ապրել և աշխատել է Դրեզդենում։ 1902 թվականից եղել է տեղի կիրառական արվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրա առաջին ճարտարապետական նախագիծը եղել է Սաքսոնիայի թագավորության մայրաքաղաքում Ֆրիդրիխ-Օգոստոսի կամուրջը։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Քրայսը նաև կառուցել է մեծ սուպերմարկետներ Քյոլնում և Վուպերտալում։ Դրեզդենում ապրելու տարիներին ճարտարապետը ընկերացել է գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի և նկարիչ Սաշա Շնեյդերի հետ։
1908 թվականի հունիսից Քրայսը նշանակվել է Դյուսելդորֆի կիրառական արվեստի դպրոցի տնօրեն։ Այդ տարիներին բազմաթիվ աշխատանքներ է կատարել Ռուրի շրջանում, Վեստֆալիայում, Ռեյնլանդցի շրջանում (Դյուսելդորֆում, Էսսենում, Հերնում), բարեկամացել քանդակագործ և ճարտարապետ Առնո Բրեքերի հետ, ում հետ ընկերությունը պահպանել և աշխատել է մինչև կյանքի վերջը։
1926 թվականին Քրայսը Դրեզդենում աշխատանքի է անցել որպես արվեստի ակադեմիայի տնօրեն։ Ճարտարապետը մերժվել է 20-րդ դարի 20-ական թվականների նորաձև ավանգարդիզմի և մոդեռնիզմի արվեստի կողմից և մնացել հավատարիմ հին ձևերի՝ մոնումենտալիզմի և ազգային բնույթի ճարտարապետությանը։ 1929 թվականից Դրեզդենի բարձրագույն տեխնիկական դպրոցում ընդունվել է ճարտարապետության պատվավոր դոկտոր։ 1926 թվականի հուլիսին Քրայսն ընտրվել է Գերմանացի ճարտարապետների միության նախագահ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1933 թվականի սկզբին Գերմանիայում նացիստների իշխանության գալը։
Նացիոնալ-սոցիալիստների կառավարման տարիներին Քրայսը նախ հեռացվել է կարևոր նախագծերից ինչպես իր կնոջ՝ օպերային գրող Ռիկարդո Խուխի ազգակցական կապերի պատճառով, այնպես էլ հրեական առևտրային տների հետ նախկին բազմաթիվ շփումների պատճառով, որոնց համար Քրայսը շատ է աշխատել։ Սակայն շուտով Քրայսը սկսել է իր նոր կարիերան։ 1935-1938 թվականներին մի շարք շենքեր է կառուցել Դրեզդենում, ղեկավարել է Դրեզդենի պետական օպերայի (1938) վերակառուցման նախագիծը, այնուհետև աշխատել է «ռեյխի գլխավոր ճարտարապետ» Ալբերտ Շպեերի ղեկավարությամբ։ 1938 թվականից Քրայսը եղել է կայսերական մշակույթի գծով սենատոր։ 1938-1941 թվականներին եղել է Դրեզդենի պետական բարձրագույն դպրոցի ճարտարապետական բաժնի ռեկտոր, 1943 թվականից՝ կերպարվեստի կայսերական պալատի նախագահ։ 1944 թվականի օգոստոսին արվեստի այլ 12 ականավոր գործիչների հետ միասին Ադոլֆ Հիտլերի կողմից ընդգրկված է եղել զինվորական ծառայությունից ազատվածների ցանկում։
Պատերազմից հետո Քրայսն ընտանիքի հետ ապրել է Բադ-Հոնեֆում (1949 թվականից)։ Շարունակել է աշխատել, կառուցել է Դորտմունդում Կենտրոնական հողային բանկի շենքը, ինչպես նաև բնակելի տներ, հյուրանոցներ և այլ շինություններ։
Պարգևներ
Քրայսն արժանացել է շքանշանի «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ulrich Coenen: Bühlerhöhe. Das Schloss im Schwarzwald von Wilhelm Kreis. Verlag Swen Panten, Baden-Baden 2004, ISBN 3-928813-13-7
- Winfried Nerdinger, Ekkehard Mai (Hrsg.): Wilhelm Kreis. Architekt zwischen Kaiserreich und Demokratie. Klinckhardt & Biermann, München 1994, ISBN 3-7814-0349-1
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Քրայս» հոդվածին։ |