Վիդադ Քավար
Վիդադ Քավար (արաբ․՝ وداد قعوار, 1931, Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ), Հորդանանի և Պաղեստինի էթնիկ ու մշակութային արվեստի աշխարհահռչակ կոլեկցիոներ։ Նա վերջին 50 տարիների ընթացքում հավաքել է զգեստների, կոստյումների, տեքստիլ և ոսկերչական իրերի լայն հավաքածու, որոնք ձգտում են պահպանել այն մշակույթը, որը մեծապես սփռվել է հակամարտությունների արդյունքում[1]։ Քավարը հայտնի է որպես Umm l'ibas al-falastini, այսինքն՝ որպես պաղեստինյան զգեստների մայր։
Վիդադ Քավար արաբ․՝ وداد قعوار և անգլ.՝ Widad Kawar | |
---|---|
Ծնվել է | 1931 |
Ծննդավայր | Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ |
Քաղաքացիություն | Պաղեստին և Հորդանան |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Adawiya School (Tulkarm)? և Բեյրութի ամերիկյան համալսարան |
Գիտական աստիճան | մագիստրոս և բակալավր |
Մասնագիտություն | հետազոտող, գրող, արվեստագետ և հավաքորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արևելյան հետազոտությունների ամերիկյան կենտրոն |
Երեխաներ | Mary Kawar? |
Կայք | tirazcentre.org |
Կենսագրություն
Քավարը ծնվել է Ջալիլը Զանդ Իրանի և Հանեհ Սլեհ ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջալիլը, Պաղեստինում բրիտանական կրթական համակարգի մանդատի անչափահասների գործերով փորձառու ուսուցիչ և ղեկավար էր։ Նա մեծացել է Բեթղեհեմում։ Սովորել է Ռամալլահի Քվակերսի դպրոցում, ապա Բեյրութի ամերիկյան համալսարանում[2]։ Քավարը իր հավաքածուները հասանելի է դարձրել համընդհանուր դիտման համար և ամբողջ աշխարհից պաղեստինյան զգեսների ցուցադրանմուշներ է հավաքել։ Նա գրել է բազմաթիվ գրքեր պաղեստինյան ասեղնագործության մասին և ձգտում է ստեղծել մշակութային ասեղնագործության պատկերասրահ։ Վերջերս նա համագործակցել է Մարգարետ Սքինների հետ՝ ստեղծելով «Կարերի գանձարան. պաղեստինյան ասեղնագործության մոտիվները 1850-1950» գիրքը[3]։
Վիդադը ներկայումս Ամերիկյան Արևելյան հետազոտությունների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Վերջերս նա ստեղծել է Տիրազ կենտրոն ը, որտեղ գտնվում են հորդանանյան և պաղեստինյան մշակութային ավանդույթները պահպանող հավաքածուները։
Հրատարակություններ
- Kawar, Widad: Threads of Identity: Preserving Palestinian Costume and Heritage ISBN 978-9963-610-41-9 Rimal Publications. 2011
- Kawar, Widad: Pracht Und Geheimnis - Kleidung Und Schmuck Aus Palästina Und Jordanien ISBN 3-923158-15-7 Rautenstrauch-Joest Museum Munich. 1987
- Kawar, Widad and Tania Nasir: Palestinian Embroidery : Traditional "Fallahi" Cross-Stitch ISBN 3-927270-04-0. Munich, State Museum of Ethnography. 1992.
- Widad Kawar and Shelagh Weir: Costumes and Wedding Customs in Bayt Dajan. «biography». Kawar Arab Heritage Collection. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- «Palestinian costume and embroidery since 1948». Palestine Costume Archive. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.