Վիանա դու Կաշտելու


Վիանա դու Կաշտելու[1](պորտ.՝ Viana do Castelo, [viˈɐnɐ du kɐʃˈtɛlu])- նավահանգիստ-քաղաք Պորտուգալիայում, նույնանուն մարզի և մունիցիպալիտետի կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 36,7 հազար, մունիցիպալիտետինը՝ 88,6 հազար։ Քաղաքը և մունիցիպալիտետը գտնվում են տնտեսական-վիճակագրական շրջանում (Հյուսիսային շրջան և Մինյու-Լիմա ենթաշրջան)։ Ըստ հին վարչական բաժանման, քաղաքը մտնում է նաև Մինյու պրովինցիայի մեջ։

Քաղաք
Վիանա-դու-Կաշտելու
ԴրոշԶինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՄարզՎիանա-դու-Կաշտելու
Պատմական շրջանՄինյու
ՄունիցիպալիտետՎիանա-դու-Կաշտելու
Ներքին բաժանում40 վարչական շրջան
ՔաղաքապետԴեֆենշուր Մոուրա
Մակերես319,02±0,01000000000001 կմ², 319 կմ²
Բնակչություն88 628 մարդ մարդ (2001)
Խտություն286 մարդ/կմ²
ՏեղաբնականունVianense, Vianês
Ժամային գոտիUTC0, ամռանը +1
Հեռախոսային կոդ+351 258
Փոստային ինդեքս4904
Փոստային դասիչ4904
Պաշտոնական կայքcm-viana-castelo.pt
Վիանա դու Կաշտելու (Պորտուգալիա)##
Վիանա դու Կաշտելու (Պորտուգալիա)
Վիանա-դու-Կաշտելու, Պորտուգալիա

Տեղադրություն

Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնից 335 կմ դեպի հյուսիս, Ատլանտյան օվկիանոսի ափին, Լիմա գետի գետաբերանում։

Տեսարան դեպի քաղաք և Սանտա Լյուսիա

Մունիցիպալիտետի սահմանները․

Քաղաքի կենտրոնը

Բնակչություն

Վիանա-դու-Կաշտելուի բնակչությունը (1801—2004 թթ.)
180118491900193019601981199120012004
17 88936 08447 31153 38075 32081 00983 09588 63190 654

Պատմություն

Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու 3-րդ-ը 1253 թ.-ին հիմնադրեց քաղաք և այն անվանեց Վիանա։ 16-րդ դարում քաղաքի նավահանգիստը անհրաժեշտ նշանակություն ստացավ և դարձավ երկրի գլխավոր նավահանգիստներից մեկը, որտեղից պորտուգալացի հետազոտողները գնում էին դեպի իրենց հայտնագործությունները։ Քաղաքի առավել դիտարժան շինությունները վերաբերվում են հենց այդ շրջանին։

Տեսարժան վայրեր

  • Տեղական բանահյուսության հուշարձանը կայարանի մոտ
  • Սարի վրա գտնվող Սանտա Լյուսիա բազիլիկը
  • Ֆունիկուլյոր Սանտա Լյուսիա բազիլիկի մոտ
  • «GIL EANNES» նավը - թանգարանի վերածված լողացող հիվանդանոց
  • Լիմա գետով անցնող Գուստավ Էյֆելի կամուրջը
  • 2009 թ․-ի հունվարի 1-ին Հանրապետության հրապարակում տեղադրվել է բնիկ Վիանա-դու-Կաշտելուցի ճանապարհորդ Դիոգո Ալվարես Կորեիյայի և նրա կին՝ Եկատերինա Պարագվասի հուշարձանները։ Հուշակոթողի հեղինակ՝ Ժոզե Ռեդրիդես (պորտ.՝ Jose Rodrigues) ։

Տրանսպորտ

Քազաքում գործում է ծովային, երկաթուղային տրանսպորտ։ Ավտոմոբիլային տրանսպորտի ուղիները՝ Վիանա-դու-Կաշտելու — Պոնտե-դա-Բարկա (A27), Պորտու — Կամինյա (A28), N13, N202։

Շրջաններ

Մալեյրաշ մատուռը
Երկաթուղային կայարան


  • Աֆիֆե
  • Ալվարանյնշ
  • Ամոնդե
  • Վիլլա-Նովա-դե-Անյա
  • Արեոզա
  • Բարոզելաշ
  • Կարդիելուշ
  • Կարեսու
  • Կարվոյերու
  • Կաշտելու-դու-Նեիվա
  • Շաֆե
  • Դարկե
  • Դեոկրիշտե
  • Դեան
  • Ֆրեիշիեիրու-դե-Սոտելու
  • Լանեզեշ
  • Մազարեֆեշ
  • Մեադելա
  • Մեիշեդու
  • Մոնսերատե
  • Մոնտարիա
  • Մորեյրա-դե-Ժերաշ-դու-Լիմա
  • Մուժայինշ
  • Նեյվա
  • Նոգեյրա
  • Օտեյրու
  • Պերրե
  • Պորտելա-Սուզան
  • Սանտա-Լեոկադիա-դե-Ժերաշ-դու-Լիմա
  • Սանտա-Մարտա-դե-Պորտուզելու
  • Սանտա-Մարիա-դե-Ժերաշ-դու-Լիմա
  • Սանտա-Մարիա-Մայոր
  • Սերելեիշ
  • Սուբպորտելա
  • Տորրե
  • Վիլլա-դե-Պունյե
  • Վիլլա-Ֆրանկա
  • Վիլլա-Ֆրիա
  • Վիլլա-Մո
  • Վիլար-դե-Մուրտեդա

Հայտնի բնիկներ

  • Ֆագունդես Ժուան Ալվարիշ (մոտ1460—1521) - Պորտուգալացի ծովագնաց, հետազոտող։

Քույր-քաղաքներ

Վիանա-դու-Կաշտելուն ընկերական փոխհարաբերությունների մեջ է հետևյալ քույր-քաղաքների հետ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիանա դու Կաշտելու» հոդվածին։