տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1955 |
բարձրություն | 166,7 սանտիմետր[1] |
լայնություն | 267 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | սյուրռեալիզմ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | խորհրդավոր ընթրիք |
պատկերված են | |
Ծանոթագրություններ |
«Վերջին ընթրիքը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 1955 թվականին նկարված նկարն է։ Գտնվում է Վաշինգտոնում՝ Արվեստի ազգային պատկերասրահում։
Դալին շուրջ երեք ամիս է աշխատել այս նկարի վրա, որի համար, իմիջիայլոց, օգտագործել է լուսանկարչական նյութ։ Նկարի կառուցվածքային հիմքն այստեղ այն է, որ նա բնորոշել է նկարը որպես «թվաբանական և փիլիսոփայական տիեզերագնացություն, ինչը հիմնված է տասներկու համարի թվի մեծության վրա։ Հնգանկյունն իր մեջ պարունակում է միկրոտիեզերական մարդ Քրիստոսին։
![]() | «Շնորհակալություն Գարսիա Լորկային, ով մի անգամ ինձ ասաց, որ առաքյալները սիմետրիկ են, ինչպես թիթեռի թևերը» - Դալի[3] | ![]() |
Ինչպես Դալիի մյուս կրոնական նկարները, այնպես էլ «Վերջին ընթրիքը» հանդիսատեսի շրջանում ծայրաստիճան բազմազան արձագանք է առաջացրել։ Քննադատողների մի մասը հերքել է նկարը որպես հնարքի և բանականության արդյունք լինելու գաղափարը, իսկ մյուսները կարծել են, որ նկարիչը կարողացել է նոր հիմքի վրա ստեղծել ավանդական աղոթքի պատկերը։ Հակասությունն ավելի է սրվում այն փաստով, որ հասարակությունը գիտեր Դալիին որպես մարդ, որը հակված էր խաղալ հասկացությունների և հույզերի հետ, այլ ոչ թե անկեղծորեն արտահայտել իրենց համոզմունքները։ Հիսուսն ու նրա տասներկու աշակերտները տեղավորված են ապակե պատերով մոդեռնիստական ինտերիերում։ Առաքյալները գլուխները խոնարհել են և ծնկի են իջել մեծ քարե սեղանի շուրջ։ Նրանց շոշափելի պատկերները հակադրություն են կազմում Քրիստոսի մարմնի թափանցիկության հետ։ Երկու կես հացերը և կես բաժակ գինին ներկայացվում է որպես սուրբ կերակուր։ Դալին այս նկարը ստեղծել է ըստ Վերածննդի արվեստի ուսումնասիրության վրա հիմնված մաթեմատիկական սկզբունքների, և այստեղ հատկապես զգացվում է Լեոնարդո դա Վինչիի (ամենահայտնի «Վերջին ընթրիքի» հեղինակ) ազդեցությունը։ Լեոնարդոյի որմնանկարից վերցված ժեստով Հիսուսը ցույց է տալիս երկինքը և մի մարմին (հնարավոր է՝ Սուրբ Հոգին), որի երկարած ձեռքերը կարծես գրկում են բոլոր ներկաներին[4]։
|