Վերին Գարոն

Վերին Գարոն (ֆրանսերեն՝ Haute-Garonne), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Վերին Գարոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 31։
Վերին Գարոն
Haute-Garonne
ԴրոշԶինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՀարավ-Պիրենեյներ
ՎարչկենտրոնԹուլուզ
Ամենաբարձր կետPerdiguero?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
1 202 920 (14րդ տեղ)
Խտություն190
Տարածք6 309
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԱրյեժ, Օդ, Ժեր, Թարն-է-Գարոն, Վերին Պիրենեյներ, Թարն, Ուեսկա և Լյեյդա
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-31
Անվանված էԳարոն
cg31.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմություն

Վերին Գարոնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է և ձևավորվել է նախկին Լանգեդոկ գավառի տարածքում։
Սկզբում եղել է ավելի մեծ։ Տարածքի փոքրացումը հետևանք է 1808 թվականի նոյեմբերի 21-ի կայսերական դեկրետի, որով հյուսիսային մասում ստեղծվեց Թարն և Գարոն դեպարտամենտը։

Աշխարհագրական տվյալներ

Թուլուզի քաղաքապետարնը գիշերը
Դ'Օ լիճը

Գտնվում է Պիրենեյան լեռների արևելքում։ Երք կողմերից շրջապատված է Վերին Պիրենեյներ, Ժեր, Թարն և Գարոն, Թարն, Օդ և Արյեժ դեպարտամենտներով, հարավ-արևմուտքում սահմանակից է Իսպանիայի Լյեյդա և Ուեսկա գավառներին։Տարածքը 6 309 կմ2 է։

Ժողովրդագրություն

Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Թուլուզ քաղաքի շուրջը։ Հարավային մասի բնակչությունը շատ նոսր է։ 1999 թ. տվյալներով բնակչությունը կազմել է մեկ միլիոնից ավելի։ Մինչև 40 տարեկանները կազմում են բնակչության 55%-ը, 20-ից 29 տարեկանները՝ 16%-ը։ Դա բացատրվում է նրանով, որ Թուլուզը համալսարանային քաղաք է։

Քաղաքականություն

Նախկին վարչապետ Լիոնել Ժոսպինն այս դեպարտամենտն էր ներկայացնում։

Գերագույն խորհրդի նախագահն է Պիեռ Իզարդը, ով ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը։

ԿուսակցությունՏեղեր
Սոցիալիստական կուսակցություն43
Ժողովրդագրական շարժման միություն3
Բազմազան աջ3
Բազմազան ձախ2
Արմատական ձախեր1
Կոմունիստական կուսակցություն1

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Գարոն» հոդվածին։