Վերա Ինբեր
Վերա Միխայլովնա Ինբեր (ռուս.՝ Вера Михайловна Инбер, օրիորդական ազգանուն՝ Շպենցեր [Шпенцер], հունիսի 28 (հուլիսի 10), 1890[1][2] կամ հուլիսի 10, 1890[3][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 11, 1972[1][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։
Վերա Ինբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28 (հուլիսի 10), 1890[1][2] կամ հուլիսի 10, 1890[3][2] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1972[1][5][6][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող, գրող, թարգմանչուհի և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | քնարապատմողական, պատմվածք և ակնարկ |
Գրական ուղղություններ | Կոնստրուկտիվիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Girl from Nagasaki? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Zhanna Gauzner? |
![]() |
«Նպատակ և ճանապարհ» (1925) և «Որդուն, որը չկա» (1927) ժողովածուներն արտացոլում են բանաստեղծուհու հետաքրքրությունը նոր հասարակության ստեղծագործ ուժերի նկատմամբ։ Հրատարակել է «Կիսաձայն» (1932) բանաստեղծությունների ժողովածուն և «Ճամփորդական օրագիր» (1939) պոեմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ապրելով պաշարված Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), փորձել է պատկերել քաղաքի հերոսական պաշտպանությունը («Լենինգրադի հոգին», 1942, բանաստեղծությունների ժողովածու, «Պուլկովյան միջօրեական», 1943, պոեմ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։ Ետպատերազմյան տարիներին գրել է «Ապրիլ» (1960) բանաստեղծությունների ժողովածուն և «Ներշնչանք ու վարպետություն» (1957) գիրքը։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 333)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ինբեր» հոդվածին։ |