Վենսան Կասել

ֆրանսիացի դերասան

Վենսան Կասել (ֆր.՝ Vincent Cassel, նոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի դերասան։

Վենսան Կասել
իտալ.՝ Vincent Crochon
Ծնվել էնոյեմբերի 23, 1966(1966-11-23)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ժան Պիեր Կասել
Ամուսին(ներ)Մոնիկա Բելուչի[5][6] և Tina Kunakey?[7]
Երեխա(ներ)Դևա Կասել և Léonie Cassel?
Պարգևներ և մրցանակներ

Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը։

Հանդիսատեսին հայտնի է «Բոսորագույն գետեր», «Ժաննա դ'Արկ», «Օուշենի 13 ընկերները» և «Սև կարապ» ֆիլմերից։

Կենսագրություն

Ժուռնալիստ Սաբին Լիտիկյեի և դերասան Ժան-Պիեռ Կասելի (իսկական ազգանունը՝ Կրոշոն) որդին է[9][10]։ Վենսանի եղբայրը՝ Մաթիասը, ռեփեր է, հանդես է գալիս Rockin' Squat բեմական անունով, քույրը՝ Սեսիլ Կասելը, դերասանուհի է։

Վենսան Կասելն ընկերություն է անում երիտասարդ կինոռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ[11], դերակատարումներով հանդես է եկել նրա նկարահանած «Մեր օրն էլ կգա» (2010), «Աշխարհը քեզ է պատկանում» (2018) ֆիլմերում։

Ֆրանսիացի հանրահայտ հանցագործ Ժակ Մերինի մասին 2008 թվականին նկարահանված «Մերին» ֆիլմում գլխավոր հերոսին տպավորիչ կերպով մարմնավորելու համար Վենսան Կասելը հեղինակավոր «Սեզար», Լումիեր եղբայրների անվան, «Ոսկե աստղ» և մի շարք այլ կինոմրցանակների է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում։

Անձնական կյանք

1999 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 26-ը[12] ամուսնացած է եղել դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ. ունեցել են երկու դուստր՝ Դևա Կասել (ծնվ.12.09.2004)[12] և Լեոնի Կասել (ծնվ.20.05.2010) անուններով[12][13][14]։

2018 թվականի օգոստոսի 24-ից[12][15] ամուսնացած է մոդել Թինա Կունակիի հետ. ունեն մեկ դուստր՝ Ամազոնի Կասել անունով (ծնվ.19.04.2019)[16]:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Կասել» հոդվածին։