Վենդա (լեզու)

լեզու

Վենդա (չիվենդա), վենդա ժողովրդի լեզուն, ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը։ Տարածված է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս- արևելքում, առավելապես Լիմպոպո գավառի հյուսիսում, ինչպես նաև Զիմբաբվեի հարավում (ՀԱՀ-ի հետ սահմանին)։ Այս լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է 1,152 միլիոն մարդ, որից ՀԱՀ-ում` 1,022 միլիոն (2001 թվականի մարդահամար), Զիմբաբվեում, 130 հազար մարդ։ Վենդան համարվում է բանտուստան Վենդայի պաշտոնական լեզուն։ Ներկայումս այն համարվում է Լիմպոպո գավառի Վխեմբե շրջանի բնակչության մեծամասնության լեզուն։

Վենդա (լեզու)
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասSouthern Bantu?
Երկրներ ՀԱՀ[1] և  Զիմբաբվե[2]
Խոսողների քանակ1 064 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունՀամահարավաֆրիկյան լեզուների խորհուրդ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFve
ԳՕՍՏ 7.75–97вед 134
ISO 639-1ve
ISO 639-2ven
ISO 639-3ven
 Venda language Վիքիպահեստում

Դասակարգում

Վենդան բանտու լեզուներից մեկն է։ Ըստ Մալկոմ Գարսիի (1948 թ., 1967-1971 թթ.) դասակարգման և 1978 թվականն Ի. Բաստենի ճշգրտման` այն վերաբերվում է S գոտու, վենդա խմբին (S.20) և ունի S.21 պայմանական ինդեքսը։ Ամենամեծ բարբառներն են`պհանին, տավհացինդին, իլաֆուրին, մբեձին, մանդան, գուվհուն, լեմբետուն։

Բնութագիր

Կառուցվածքը տիպիկ բանտուական է, կցական արհեստական թեքվածության տարրերով։ Հնչյունաբանական առանձնահատկություններից է հարուստ բաղաձայնական համակարգը, որին բնորոշ է կրկնակի հնչյունաբանական արտաբերման առկայությունը։ Ամբողջությամբ ներկայացված է անվանական (համահնչյունական) դասակարգման համակարգը (17 դաս և 2 ենթադաս)։

Գրելաձև

Գրերը ստեղծվել են 19-րդ դարի վերջերին լատինական տառագրական հիմքի վրա։ C, J և Q տառերը օգտագործվում են միայն օտարալեզու փոխառություններում։

Վենդա այբուբեն
A aB b(C c)D dḒ ḓE eF f
G gH hI i(J j)K kL lḼ ḽ
M mN nṊ ṋṄ ṅO oP p(Q q)
R rS sT tṰ ṱU uV vW w
X xY yZ z

Հնչյունաբանություն

letter(s)value(s) in IPAnotes
a[a], [ɔ]
b[b]
bv[b̪v]
bw[bɣw] or [bj]Varies by dialect
d[d]
dz[d͡z]
dzh[d͡ʒ]Similar to English "j"
dzw[d͡zw]
[d̪]
e[ɛ], [e]
f[f]
fh[ɸ]
g[ɡ]
h[ɦ], [h]Pronounced [h] before e.
hw[ɣw]
i[i]
k[kˀ]
kh[kʰ]
khw[kʰw]
l[ɭ]
[l̪]
m[m], [m̩]M is syllabic [m̩], when the following syllable begins with m.
n[n], [n̩]N is syllabic when the following syllable begins with n.
ng[ŋɡ]
ny[ɲ]
nz[nd͡z]
[n̪]
[ŋ]
ṅw[ŋw]
o[ɔ], [o]
p[pˀ]
ph[pʰ]
pf[p̪f]
pfh[p̪fʰ]
r[ɾ]
s[s]
sh[ʃ]
sw[ʂ]
t[tˀ]
th[tʰ]
ts[t͡s]
tsh[t͡ʃʰ]
tsw[t͡sw]
ty[c]
[t̪]
ṱh[t̪h]
u[u]
v[v]
vh[β]
w[w]
x[x]Similar to the ch in Scottish loch.
xw[xw]
y[j]
z[z]
zh[ʒ]
zw[ʐ]

Վիկիպեդիան վենդա լեզվով

Գոյություն ունի Վիքիպեդիա վենդա լեզվով բաժին («Վիկիպեդիա վենդա լեզվով»), որտեղ առաջին սրբագրումները կատարվել են 2004 թվականին։ 2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ բաժինը պարունակում է 266 հոդված (էջերի ընդհանուր քանակը կազմում է 1631), այնտեղ գրանցված են 4466 մասնակիցներ, որոնցից ոչ մեկը ադմինիստրատորի կարգավիճակ չունի, վերջին 30 օրվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել 11 մասնակիցներ, բաժնի գոյության ընթացքում կատարված սրբագրումների թիվը կազմում է 16 813[3]։

Գրականություն

  • Ziervogel D. A Handbook of the Venda language. Pretoria, 1961
  • Poulos G. A Linguistic Analysis of Venda Pretoria, 1990.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենդա (լեզու)» հոդվածին։