Վեզեր (Vezere), գետ Ֆրանսիայի հարավում, Դորդոն գետի աջ վտակը։ Երկարությունը 192 կմ է։ Սկիզբ է առնում Միլվաշ (Կենտրոնական զանգվածի արևմտյան շրջան) սարավանդից։ Ջրի միջին ծախսը Իզերշ քաղաքի մոտ 16 մ3/վրկ է։ Նավարկելի է 65 կմ։ Վեզերի վրա կա հիդրոէլեկտրակայան, ափերին՝ Բյուժա, Իզերշ, Տերասոն քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։