Վարդացան

մարդու հիվանդություն

Վարդացանն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով[3]։ Հիմնականում հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների մոտ[4]։ Հիվանդությունը սկսվում է մրսածության դասական ախտանիշներով, սակայն երբեմն ախտանիշները կարող են բացակայել[3][4]։ Ցանը հիմնականում վարդագույն է և առաջանում է հիվանդության սկզբից 3 օր հետո[4]։ Հիվանդության բարդությունը ֆեբրիլ ցնցումներ են, լուրջ բարդություններ սովորաբար չեն դիտվում[3][4]։

Վարդացան
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառHuman herpesvirus 6?[1] և Human herpesvirus 7?[2]
Հիվանդության ախտանշաններտենդ[1], maculopapular rash?[1] և Ջերմային ցնցում[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Roseola Վիքիպահեստում

Հարուցվում է մարդկային Հերպես վիրուս 6-ով(HHV-6) կամ 7-ով(HHV-7)[4]։ Փոխանցվում է թքի միջոցով[3][4]։ Կարող է փոխանցվել նաև մորից պտղին[4]։ Ախտորոշվում է կլինիկական ախտանիշների և արյան քննության հիման վրա[4]։

Բուժումը ներառում է տենդի բուժման դեղամիջոցներ և մեծ քանակով հեղուկներ[4]։ Երկու սեռերի մոտ հանդիպման հաճախականությունը նույնն է[4]։ Հիվանդությունն առաջին անցամ նկարագրվել է 1910 թվականին, իսկ վիրուսը դետերմինացվել է 1988 թվականին[4]։ Հիվանդությունն իմունոդեֆիցիտով անձանց մոտ ունի սուր ընթացք և հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների[3]։

Նշաններ և ախտանիշներ

Վարդացանը առավել հաճախ ախտահարում է մինչև 6ամսական և 2-3 տարեկաններին երեխաներին։ Սկսվում է ջերմության հանկարծակի բարձրացումով(39–40 °C; 102.2-104 °F)։ Երբեմն բարձր ջերմաստիճանը կարող է ուղեկցվել ֆեբրիլ ցնցումներով։ Մի քանի օր հետո ջերմությունն իջնում է և ի հայտ է գալիս վարդացանը։ Սկզբում վարդացանն առաջանում է իրանին, հետո ձեռքերին, ոտքերին և պարանոցին։ Ցանը ցավոտ չէ և կարող է անցնել 1-2օրվա ընթացքում։ Եթե ցանը զուգակցվում է շաղկապենաբորբի, մրսածության և հազի հետ, ապա ցանը կարող է սկսել դեմքից և տևել մի քանի օր։ Հազվադեպ կարող է դիտվել լյարդի դիսֆունկցիա։

Երեխաների մի փոքր մասը, ովքեր վարակված են HHV 6-ով, կարող են ունենալ հիվանդության այլ ախտանիշներ։ HHV 6-ով վարակված երեխաների 30%-ի մոտ դիտվում է էկզանթեմա[5]։

Ֆեբրիլ ցնցումները սպեցիֆիկ բուժում չեն պահանջում, չունեն երկարատև բացասական հետևանքներ և տևում են մինչև 5 րոպե։ Այնուամենայնիվ ֆեբրիլ ցնցումների դեպքում անպայման պետք է դիմել բժշկի՝ ավելի լուրջ հիվանդությունները (մենինգիտ, կարմրուկ) բացառելու նպատակով։

Մեծահասակները, ովքեր մանկական տարիքում վարակվել են HHV6-ով, նորից վարակման դեպքում, հիվանդությունն ունի սուր ընթացք և կարող է ցուցաբերել մոնոնուկլեոզի ախտանիշներ[6]։

Պպատճառագիտություն

HH6-ը էլեկտրոնային մանրադիտակով

Վարդացանը հարուցվում է մարդկանց Հերպես վիրուս 6-ով և Հերպես վիրուսի 7-ով, որոնք երբեմն անվանում են ռոզեոլովիրուսներ։ Տարբերում ենք Հերպես վիրուս 6-ի երկու տարատեսակ (HHV-6a,HHV-6b) և հետազոտությունները, որոնք իրականցվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Դուբայում, Ճապոնիայում, ցույց են տվել, որ էկզանթեմա առաջացնում է HHV-6bն։ Հիվանդության այս ձևն 90% դեպքերում առաջանում է մինչև 2 տարեկան երեխաների մոտ։

Կանխարգելում

Չկա սպեցիֆիկ վակցինա և բուժում։ Հիվանդությունը սովորաբար ունի մեղմ ընթացք։

Բուժում

Թեթև դեպքերում հիվանդությունը բուժվում է առանց դեղորայքի[7]։ Սակայն եթե կան էնցեֆալիտի նշաններ, բուժումը ներառում է Գանցիկլովիր կամ Ֆոսկարնետ[8]։

Պատմություն

Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 20րդ դարի սկզբին բժիշկ Ջոբ Զահորսկու կողմից։ 1909 թվականին նա առաջին անգամ ներկայացրեց 15 երեխաների հիվանդության պատմությունները, որոնց մոտ նկատել էր վարդացան։ 1913 թվականի հոկտեմբերին ՋԱՄԱ(JAMA) ամսագրում տպագրվեց «Մանկական վարդացան» հոդվածը, որը բավականին մեծ արձագանք ստացավ։ Ջոբ Զահորսկին հոդվածում նկարագրում է ևս 29 դեպք՝ նշելով, որ հիվանդությունը պետք է տարբերել կարմրուկից։ Նշել է նաև, որ կարմրուկի ժամանակ տենդը տևում է մի քանի ժամ, իսկ վարդացանի ժամանակ 2-3օր[9]։

Անուններ


CountryLocal name (language)Translated name
BelgiumDriedagenkoorts (Dutch)

Zesde ziekte (Dutch)Roséole (French)

"three-day fever"

"sixth disease"-

China (PRC)急疹 (Mandarin) jí zhěn (pinyin)"fast rash"
Czech republicŠestá nemoc (Czech)"sixth disease"
DenmarkTredagsfeber (Danish)"three day fever"
EstoniaRoseool, kolme päeva palavikRoseola/three day fever
FinlandVauvarokko (Finnish)"baby measles"
FranceRoséole"Roseola"
GermanyDrei-Tage-Fieber (German)"three-day fever"
GreeceΑιφνίδιο εξάνθημα (Greek)"sudden rash"
HungaryHáromnapos láz (Hungarian)

Hatodik betegség (Hungarian)

"three-day fever"

"sixth disease"

IcelandMislingabróðir (Icelandic)"measles' brother"
IsraelTifrachat vrooda תפרחת ורודה (Hebrew)"rose/pink rash"
ItalySesta malattia (Italian)"sixth disease"
Japan突発性発疹 (Japanese) toppatsuseihasshin"fast/sudden rash"
Korea (South)돌발진 (Korean) Dolbaljin"fast/sudden rash"
MalaysiaCampak halus (Malay)"small/tiny measles"
NetherlandsZesde ziekte (Dutch)"sixth disease"
NorwayFjerde barnesykdom (Norwegian)[10]"fourth disease"
PhilippinesTigdas Hangin (Tagalog)"wind measles"
PolandGorączka trzydniowa (Polish)"three-day fever"
RomanianRoseola

eruptia subita

Roseola
RussiaРозеола (Russian)

шестая болезнь (Russian)

Roseola

"sixth disease"

SingaporeJiǎ má 假麻 (Chinese)"false measles"
SlovakiaŠiesta (detská) choroba (Slovak)"sixth disease"
SloveniaŠesta bolezen (Slovenian)"sixth disease"
South AfricaRoseola (English)"Roseola"
SwedenTredagarsfeber

Sjätte sjukan (Swedish)

"three-day fever"

Sixth disease

TaiwanMéiguī zhěn 玫瑰疹 (Chinese)"rose rash"
TurkeyAltıncı hastalık (Turkish)"sixth disease"
VietnamSốt phát ban (Vietnamese)"baby rash"

Հետազոտություններ

HHV6-ը կարող է կապված լինել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ[11]։

Ծանոթագրություններ