Վասիլի Սիդորով

Վասիլի Սիդորով (ռուս.՝ Васи́лий Серге́евич Си́доров, հունվարի 2, 1945(1945-01-02), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2020(2020-04-12)), ռուս դիվանագետ։

Վասիլի Սիդորով
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրհունվարի 2, 1945(1945-01-02)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օրապրիլի 12, 2020(2020-04-12) (75 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ

Կենսագրություն

1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1967 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենի, հունարենի և անգլերենի։

  • 1968-1973 թվականներին Հունաստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1976-ից մինչև 1981 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացչության աշխատակից։
  • 1991 թվականից մինչև 1995 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչի տեղակալ, առաջին տեղակալ։
  • 1995 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1998 թվականի հունվարի 28-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։
  • 1997 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2001 թվականի հուլիսի 31-ը Ժնևում եղել է ՄԱԿ-ի բաժանմունքի և այլ միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[2][3]։
  • 1998 թվականի ապրիլի 17-ից մինչև 2001 թվականի հուլիսի 31-ը Ժնևում եղել է զինաթափման կոնֆերանսի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3][4]։

Դիվանագիտական աստիճան

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 26)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1995 թվականի մարտի 2)[7]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ