Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկի (ռուս.՝ Василий Осипович Ключевский, հունվարի 16 (28), 1841[1], Վոսկրեսենովկա, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (25), 1911[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս պատմաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1882), Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1900)։ Զբաղվել է ռուս պատմության հարցերով՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը։ Գրել է «Հին Ռուսիայի բոյարական դուման» (1882), «Ճորտատիրական իրավունքի ծագումը Ռուսաստանում» (1885), «Եկատերինա II կայսրուհին (1796-1896)» (1896), «Պետրոս Մեծը իր աշխատակիցների շրջանում» (1901) և այլ աշխատություններ։ Կլյուչևսկու մեթոդոլոգիայի և պատմության ըմբռնման հիմքում ընկած են պոզիտիվիստական հայացքներ։ Կլյուչևսկին ձգտել է հասարակության պատմական զարգացումը, դիտել սոցիալ-տնտեսական տեսանկյունից, սակայն հանգել է իդեալիստական եզրակացությունների։ Նա չէր ընդունում սոցիալ-տնտեսական ֆորմացիաների հաջորդականությունը, մասնավորապես ֆեոդալիզմի առկայությունը Ռուսաստանում։ Կլյուչևսկու քաղաքական հայացքները զարգացել են բուրժուալիբերալ ուղղությամբ՝ աստիճանաբար մոտենալով կադետների կուսակցության աջ թևի դիրքերին։ Կլյուչևսկին երբեք հանդես չի եկել բուրժուակալվածատիրական հասարակարգի հիմքերի դեմ, իսկ 19-րդ դարի վերջից պաշտպանել է միապետությունը։
Վասիլի Կլյուչևսկի Василий Ключевский |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Vasily_Klyuchevsky_1893.jpg/247px-Vasily_Klyuchevsky_1893.jpg) |
Ծնվել է | հունվարի 16 (28), 1841[1] Վոսկրեսենովկա, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
---|
Մահացել է | մայիսի 12 (25), 1911[1] (70 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
---|
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Մասնագիտություն | պատմաբան |
---|
Հաստատություն(ներ) | Մոսկվայի կայսերական համալսարան և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան |
---|
Գործունեության ոլորտ | պատմություն և Ռուսաստանի պատմություն |
---|
Պաշտոն(ներ) | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
---|
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3][4] |
---|
Գիտական ղեկավար | Ֆեոդոր Բուսլաև, Stepan Eshevsky? և Սերգեյ Սոլովյով (պատմաբան) |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սերգեյ Բախրուշին, Mikhail Bogoslovsky?, Մատվեյ Լյուբավսկի և Վլադիմիր Պիչետա |
---|
Հայտնի աշակերտներ | Mikhail Bogoslovsky?, Յուրի Գոտիե, Միխայիլ Պոկրովսկի և Nikolai Rozhkov? |
---|
Կուսակցություն | Կադետներ |
---|
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Vasily Klyuchevsky Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ