Վասիլի Աժաև
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Վասիլի Աժաև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 12), 1915 |
Ծննդավայր | Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 27, 1968(1968-04-27)[1][2][3] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Վասիլի Աժաև Վիքիդարանում | |
![]() |
Վասիլի Նիկոլաևիչ Աժաև, (ռուս.՝ Василий Николаевич Ажаев, հունվարի 30 (փետրվարի 12), 1915, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1968(1968-04-27)[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող։ Հայտնի է «Մոսկվայից հեռու» վեպով (1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ), որտեղ պատկերված են խորհրդային մարդկանց աշխատանքային սխրագործությունները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Վասիլի Աժաևը ծնվել է 1915 թվականի հունվարի 30-ին Սոտսկոե գյուղում (ներկայումս Մոսկվայի մարզի Տալդոմսկի շրջան) մուշտակակարի ընտանիքում։
Սկսել է տպագրվել 1934 թվականին։ 1935 թվականից Աժաևը մոտ 15 տարի աշխատել է Հեռավոր Արևելքում նախ որպես բանտարկյալ, այնուհետև որպես ազատ վարձու։ 1937 թվականին սկսել է պատմվածքներ գրել։ 1939-1944 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժնում։ 1948 թվականին հրատարակվել է «Ոսկի» պատմվածքների ժողովածուն։ «Հեռու Մոսկվայից» վեպը էկրանավորվել է 1950 թվականին, իսկ 1954 թվականին վեպի հիման վրա Իվան Ձերժինսկին օպերա է գրել։ 1947 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1954 թվականից մինչև մահը Աժաևը ԽՍՀՄ գրողների միության ղեկավար մարմինների շարքում էր։ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։
Միայն բարեփոխությունների ժամանակ հրատարակված «Վագոն» վեպում Աժաևը, սեփական փորձից եկնելով, պատմում է երիտասարդ, անօրինական դատապարտված քաղբանտարկյալի ճակատագրի մասին։
Կինը՝ Ի․ Լյուբիմովա-Աժաևան էր։
Վասիլի Աժաևը մահացել է 1968 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանոցում (հողակտոր № 7)։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աժաև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աժաև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։ ![]() |