Վապորետտո
Վապորետտո (իտալ.՝ Vaporetto), գետային տրամվայ, երթուղային ջերմանավ, Վենետիկ կղզում հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը[1]։ Վապորետոյի օպերատորը ACTV-ն է (իտալ.՝ Azienda Consorzio Trasporti Venezia):
Լինելով կղզային քաղաք՝ Վենետիկը մայրցամաքային Մեստրեի հետ կապված է երկաթուղային-ճանապարհային կամրջով։ Վենետիկի և Մեստրեի միջև հաղորդակցությունն իրականացվում է ավտոբուսներով և մերձքաղաքային գնացքներներով[2], սակայն ո՛չ ավտոբուսները, ո՛չ էլ մասնավոր տրանսպորտային միջոցները չեն կարող ավելի հեռուն գնալ, քան Վենետիկի ծայրամասում գտնվող Պիացցալե Ռոման (իտալ.՝ Piazzale Roma): Ամբողջ կղզու տարածքը հետիոտնային է։ Կապն իրականացվում է միայն ջրով, իսկ հասարակական տրանսպորտի միակ տեսակը վապորետտո նավերն են։
Որպես վապորետտո նավեր՝ օգտագործվում են շարժիչային նավերի մի քանի տեսակներ[3], որոնք ունեն երթուղիներ Մեծ ջրանցքի երկայնքով, Ռիալտո կղզու շուրջ, մինչև Մուրանո, Բուրանո, Լիդո կղզիներ, Սան Միկելե կղզու գերեզմանատուն և այլ վայրեր։
Երթուղիներ
Կախված ուղղությունից՝ կա երթուղիների մի քանի կատեգորիա։ Յուրաքանչյուր կատեգորիա ունի ինչպես էքսպրես, այնպես էլ կանոնավոր երթուղիներ։ Երթուղիների մեծ մասը շրջանաձև է.
- Երթուղիներ՝ 2 (էքսպրես), 1, N (գիշերային), շարժվում է Մեծ ջրանցքով։
- Երթուղիներ՝ 41/42, 51/52, 61/62 (էքսպրես), շարժվում է Վենետիկ կղզու ողջ և Կանարեջո ջրանցքի երկայնքով։
- Երթուղիներ՝ 13, 20, LN (Laguna Nord), DM (Diretto Murano, էքսպրես), երթուղային հիմնական հանգույցները կապում են Լագունա կղզիների և Լիդոյի հետ։
- Երթուղիները՝ 3, 4, 5 (բոլորը՝ էքսպրես), կապում են կենտրոնը և Մուրանո կղզին միմյանց հետ, երկաթուղային և ավտոբուսի կայարանները։
Պատկերասրահ
- Վապորետտոն Մեծ ջրանցքում
- 4.1 երկթուղու վապորետտոյի վարորդը
- Կղզիները միմյանց կապող վապորետտո (իտալ.՝ foraneo)
- Փոքր ջրանցքների վապորետտո (իտալ.՝ motoscafo, կատեր)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վապորետտո» հոդվածին։ |