Վանցետի Դանիելյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանցետի Ամիրջանի Դանիելյան (օգոստոսի 22, 1927(1927-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013[1]), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ։

Վանցետի Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 22, 1927(1927-08-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2013[1]
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
դերասան
սցենարիստ

Կենսագրություն

Վանցետի Դանիելյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ էքստերն կարգով։ Աշխատել է Հայֆիլմ և Մոսֆիլմ կինոստուդիաներում։

Մասնակցել է Ամպրոպի ճանապարհով, Լեռնային լճի գաղտնիքըը, Անձամբ ճանաչում եմ, Հյուսիսային ծիածան, Պատվի համար, Տերը, Պատերազմ և խաղաղություն և այլ ֆիլմերի ստեղծմանը[2]։

Մրցանակներ և պարգևներ

  • Հանդիպում մարշալի հետ և Մարտիրոս Սարյան ֆիլմերի համար արժանացել է ԽՍՀՄ պետկինոյի վկայականի։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

ՏարեթիվՖիլմ
1981Ծերունին և արևը
  • Սիրո փոքրիկ պատմություն
1980Բոլոր տարիքները թույլատրելի են
  • Մեր բակի աստղերը
1979Ամենալավ մարդը
  • Աշխարհը հայելու մեջ

Դերերը կինոյում

ՏարեթիվՖիլմԴեր
1956Պատվի համարդրվագ
1955Ուրվականները հեռանում են լեռներիցալպինիստ
1954Լեռնային լճի գաղտնիքըԱրամ Միխայլովիչ

Սցենարիստ

ՏարեթիվՖիլմ
1979Ամենալավ մարդը
  • Աշխարհը հայելու մեջ

Ծանոթագրություններ